Գազի գնի բարձրացումը հարիր չի լինի ԵՏՄ-ի գործընկերային ոգուն․ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

  Factor.am-ի հարցազրույցը  վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, որքա՞ն է հնարավոր սահմանին գազի գնի բարձրացումը, հատկապես որ պայմանագրի ժամկետը լրանում է, և նոր պայմանագրի շուրջ հայ-ռուսական կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

– Իհարկե, ամեն ինչ բանակցությունների արդյունքում կորոշվի, բայց դա դժվար հավատալի է։ Եվրասիական բոլոր փաստաթղթերում խոսվում է միասնական սակագների մասին։ Բելառուսին գազը վաճառվում է 133 դոլարով, մինչդեռ ՌԴ-ում գազը շատ ավելի էժան է, էլ չենք խոսում, որ Հայաստանին էլ մի փոքր ավելի թանկ է վաճառվում։ Եվ թանկացումը հարիր չի լինի գործընկերային, միասնական տնտեսական տարածք և միասնական խաղի կանոններ սահմանելու ոգուն։ Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանը հեղափոխությունից հետո բավականաչափ բարձրացրել է իր բանակցային ուժը։ Լեգիտիմ լինելով՝ դու շատ ավելի մեծ հնարավորություններ ունես քո երկրի տնտեսական և քաղաքական շահերը պաշտպանելու համար։

– Լեգիտիմություն ունենալու արդյունքում բանակցային դիրքերի ամրապնդումը, ինչպես դուք եք նշում, հնարավո՞ր է հանգեցնի սահմանին գազի գնի նվազեցմանը, ինչի ակնկալիքը կա։

– Դա հաղթաթուղթ է բանակցային սեղանին, որը մշտապես կարող է ազդել գազի գնի նվազման վրա։ Նաև բազմիցս է նշվել, որ հաշվետվություններում ներկայացված գազի 7,5-8 տոկոսանոց կորուստների մակարդակը ևս բավականաչափ բարձր է։ Սրանք գործոններ են, որոնք պետք է ուսումնասիրվեն։

– ԵՏՄ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը անկման միտում ունի, փոխարենը աճի միտում կա ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառության մեջ։ Ընդ որում՝ այս երկու կառույցների հետ առևտրաշրջանառությունը գրեթե հավասար է այն դեպքում, երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ չունի ինտեգրման այն բարձր մակարդակը, ինչն ունի ԵՏՄ-ի հետ։ Այդպիսով արդարացվա՞ծ էր ԵՏՄ-ին անդամակցությունը։

– Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության աճը կա, և ԵՏՄ-ն մեզ համար ՌԴ-ն է, մյուս երկրների մասնաբաժինը գրեթե զրոյին մոտ է։ Բայց ձեր դիտարկմանը հավելեմ, որ հանքահումքային ապրանքները հիմնականում ԵՄ շուկաներին է բաժին հասնում։ Նաև հասկանալի է, որ մրցունակության բարձրացման արդյունքում որակական այլ սեգմենտի վրա փոփոխություն պետք է լինի՝ մասնավորապես ԵՄ շուկան ավելի մատչելի լինի։ Հայաստանն ավելի քիչ խոցելի երկիր կլինի, եթե ավելի դիվերսիֆիկացված ապրանքներ մատուցի։ Ներդրումների ակնկալիքներն են մշտապես ասոցացվել ռուսական կապիտալի հետ։

– ՀՀ-ում ՌԴ-ն պատահական ոլորտներում ներդրումներ չի արել, ներդրել է հիմնականում կապի և էներգետիկայի ոլորտներում, որոնք եկամտաբեր են։ Եվ հարց է, ավելի շատ ներդրե՞լ է, թե տարել է։

– Հասկանալի է, այդուհանդերձ պետք է ասել, որ այդ բնագավառներն ավելի հակված են անարդյունավետությանը՝ բնական մենաշնորհներ են, այստեղ մեծ ախորժակներ կան։ Դրանք նաև որոշակիորեն քաղաքական ազդեցությունը մեծացնելուն միտված ներդրումներ են։

Արմինե Ավետյան