Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել. թագավորը խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Բելգիայի Ֆիլիպ թագավորն ընդունել է դեկտեմբերի 18-ին հրաժարական ներկայացրած վարչապետ Շառլ Միշելին, սակայն հետաձգել է նախարարների կաբինետի հրաժարականի հարցով վերջնական որոշման կայացումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Թագավորական պալատի տարածած հաղորդագրությունում:

Բելգիական քաղաքական ավանդույթի համաձայն՝ միապետը վերջնական որոշում կայացնելուց առաջ նախ պետք է խորհրդակցություններ անցկացնի թագավորության առաջատար կուսակցությունների հետ:

Իսկ Շառլ Միշելը հրաժարականի մասին հայտարարել է իշխող կոալիցիայի փլուզումից հետո: Այդ մասին վարչապետը հայտարարել է խորհրդարանի նիստում, որի ընթացքում կուսակցությունները պահանջել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն անցկացնել:

Բելգիայում կառավարական ճգնաժամը սկսվել է դեկտեմբերին, միգրացիայի հարցով ՄԱԿ-ի գլոբալ համաձայնագրի հարցով իշխող կոալիցիայում լուրջ տարաձայնությունների պատճառով: Դեկտեմբերի 9-ին կոալիցիան վերջնականապես փլուզվեց, երբ կառավարությունից դուրս գալու մասին հայտարարեց «Նոր Ֆլամանդական ալյանսը»:

Խորհրդարանի նիստում Շառլ Միշելը հույս ուներ ստանալ մյուս կուսակցությունների աջակցությունը, սակայն ո՛չ սոցիալիստները, ո՛չ կանաչները չսատարեցին նրան: Օրենսդրության համաձայն՝ հիմա Բելգիայում 40-օրյա ժամկետում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, սակայն թագավորի հետ խորհրդակցություններից հետո կարող է կառավարության գործունեության տեխնիկական երկարաձգման որոշում կայացվել՝ մինչև ծրագրված հերթական ընտրությունները: