Նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու հարցով Վրաստանի ընդդիմությունը ՄԻԵԴ կդիմի

Լուրեր

22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մերժել էր նոյեմբերի 28-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հայցը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Կուսակցության առաջնորդներից Թինաթին Բոկուչավան հայտնել է, որ ընտրությունների արդյունքների չեղարկման հարցով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Միացյալ ազգային շարժումն» ընտրությունների արդյունքների չեղարկման հայց էր ներկայացրել դատարան՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշում գործադրելու հիմնավորմամբ:

«Հույս ունենք, որ Ստրասբուրգի դատարանն արդարացի որոշում կկայացնի և կչեղարկի իշխանությունների կողմից մեզանից խլված ընտրությունների արդյունքները»,- ասել է Բոկուչավան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթող իշխող կուսակցության աջակցությունը վայելող թեկնածուն՝ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով 59.52% ձայն: Ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն 40.48% ձայն ստացավ: Վաշաձեն կընդունեց պարտությունը՝ հայտարարելով, որ քվեարկությունն անցկացվել է իշխանությունների ճնշման ներքո:

Մինչ այդ, Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին Թելավիում երդվեց և ստանձնեց երկրի ղեկավարի լիազորությունները: