Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը՝ Հայաստանը լքելու մասին

Լուրեր

11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Ալեքսանդր Ազարյանը պնդում է երկիրը չի լքի, բայց կրկնում է, որ դատական համակարգի վրա ճնշումներ կան․  իրեն, սակայն, «ճնշել հնարավոր չէ»: «Ես չեմ ասում, որ ես եմ ճնշումների ենթարկվել, ինձ հնարավոր չէ ճնշել։ Ես հայտարարել եմ, որ դատական համակարգն է ճնշումների ենթարկվել։ Թե արդյոք Վճռաբեկ, հետագայում Վերաքննիչ դատարանը այդ ճնշումների ազդեցության տակ են որոշում կայացրել, թե` ոչ, ես չեմ կարող ասել։ Իմ կարծիքով, ճնշումներ եղել են»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած և Վերաքննիչ դատարանից ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Մամուլն այսօր գրել էր, որ Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի նա ցանկանում է ներկայանալ որպես քաղհալածյալ։ Ազարյանը, սակայն, մեզ փոխանցեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ «Նման բան բացառվում է։ Աշխատելու եմ որքան որ իշխանությունները կգտնեն նպատակահարմար, սա ժամկետի մասին եմ ասում, Հայաստանը լքելու մասին լսել եմ մամուլից»։

Կրկին անդրադառնալով դատական համակարգի վրա իշխանությունների կողմից ճնշումներին, Ազարյանին հարցրինք, իսկ նախկինում ճնշումներ չկայի՞ն․ «Ճնշումներ միշտ էլ կային, զանգեր միշտ էլ կային, այլ հարց է, թե դատավաորը ենթարկվե՞լ է ճնշումներին, պահանջներին, թե՝ ոչ»։

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն է փորձել իրեն զանգել, դատավորը բացասական պատասխան տվեց, իսկ ճշտմանը, թե այդ դեպքում արդյոք ԱԱԾ տնօրենն է փորձել որևէ կերպ միջամտել գործին, Ազարյանն ասաց՝ ոչ կոռեկտ եմ համարում այդ հարցին պատասխանելը։

Լիլիթ Շաբոյան