3 վիրավոր զինծառայող այս օրերին Երևան է տեղափոխվել՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ
Այսօր աչքի շրջանում վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ռաֆիկ Վահանյանին Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալից տեղափոխել են «Մալայան» կենտրոն:
Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գևորգյանը: «Տեսողության հետ կապված խնդիր կար, տեղափոխել են, վիճակը միջին ծանրության է»,- հավելեց Վահան Գևորգյանը։
Զինհոսպիտալի պետից տեղեկացանք նաև, որ դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ականի պայթյունից վիրավորված 2 զինծառայող: Նրանց վիճակը կայուն ծանր է։
Լիլիթ Շաբոյան