Երևանի 71 միլիոնանոց տոնածառը բերվել է ՊՆ-ի ինքնաթիռով. նոր մանրամասներ աղմուկի կենտրոնում հայտնված տոնածառից

Լուրեր

15.01.2025 | 14:08
Ինչ է առաջարկում Հայկ Մարությանը տրանսպորտի սակագնի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 14:03
Արտադրողականությունը բարձր է այն երկրներում, որտեղ աշխատաժամանակը կրճատված է. Նարեկ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 14:02
36-ամյա տղամարդը դանակով հարվածել է հարևանին
15.01.2025 | 13:51
Զառիթափ բնակավայրում և տեղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
15.01.2025 | 13:40
Ստամբուլում մեկ օրում կեղծ ալկոհոլից 11 մարդ է մահացել
15.01.2025 | 13:29
Մինչ օրս ԱՄՆ-ն Հայաստանում ներդրել է մոտ 3,3 մլրդ դոլար․ Պետքարտուղարություն
15.01.2025 | 13:17
Վաշինգտոնը Թրամփի երդմնակալությունից առաջ ուժեղացրել է անվտանգության միջոցառումները
15.01.2025 | 13:13
Հայկ Մարությանի թիմը ներկայացնում է տրանսպորտի թանկացման հետ կապված հետագա անելիքները. ՈՒՂԻՂ
15.01.2025 | 13:12
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
15.01.2025 | 13:10
ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին․ Զառա Ամատունի
15.01.2025 | 13:06
Անապահովության գնահատման համակարգի ներդրման դեպքում նպաստի չափը կհասնի 55 000 դրամի. Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 13:00
ՀՀ-ն ՌԴ-ին բողոքի հայտագիր է հղել․ դեսպան Կոպիրկինին կանչել են ԱԳՆ
15.01.2025 | 12:55
Հայաստանի և ԱՄՆ մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համաձայնագիր է կնքվում․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 12:44
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնության են եկել Գազայի գործարքի շուրջ․ The Times of Israel
15.01.2025 | 12:35
Արցախից բռնի տեղահանված 440 ընտանիք հավաստագիր է ստացել բնակարանների կառուցման համար. Նարեկ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի գլխավոր տոնածառը Հայաստան է տեղափոխվել Պաշտպանության նախարարության ինքնաթիռով: Մեր այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա փոխանցմամբ՝ ՊՆ-ի ինքնաթիռը Ռուսաստանի Դաշնությունից նախարարության համար ինչ-որ բեռ է փոխադրել, որտեղ եղել է ազատ տեղ և կարողացել են նաև տոնածառը բերել:

«Նախարարության բեռը փոխադրելուն զուգահեռ նաև այդ բեռն է տեղափոխվել: Օդանավի մեջ ազատ տեղ է եղել և նախարարությունը սիրահոժար օգնել է քաղաքապետարանին»,- ասաց քաղաքապետի խոսնակը:

Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում են նոր տոնածառի լույսերի և խաղալիքների տեղադրման աշխատանքները: Զարդարանքը համակարգում են ռուսական Green Trees ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ հենց բերել են տոնածառը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տոնածառը Երևան է տեղափոխվել Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից: Նոր տոնածառն ունի 35 մետր բարձրություն, որը 3 մետրով բարձր է վերջին 7 տարիներին տեղադրվող տոնածառի բարձրությունից: Լույսերի երկարությունը հասնում է 220 կմ-ի, իսկ խաղալիքների թիվը՝ 1550-ի: Տոնածառի տեղադրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին: Նախատեսված է, որ դեկտեմբերի 21-ին կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը:

Հիշեցնենք, որ նոր տոնածառի համար վճարվել է 71 մլն դրամ, որը համարժեք է 150 հազար ԱՄՆ դոլարին: Գումարը հատկացվել է «Էրեբունի-Երևան» 2800-ամյակի միջոցառումներից տնտեսված 600 միլիոն դրամից:

Հայկ Վարդանյան