Հայաստանի քաղաքական ուժերը կա՛մ լռության են մատնում Արցախի հարցը, կա՛մ ունեն կրավորական կեցվածք․ Լարիսա Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Արցախի Պաշտպանության բանակում տեղի ունեցող վերջին կադրային փոփոխությունների մասին խոսելիս հիշեց, որ նմանատիպ մի դեպք էլ եղել է  ՀՀ 1-ին նախագահի՝ Արցախ կատարած այցի ժամանակ, երբ փոխվեց Արցախի ԳԽ նախագահ Գեորգի Պետրոսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում տարբերությունը, թերևս, այն է, որ այս անգամ ոչ  թե ՀՀ ղեկավարն էր գնացել Արցախ, այլ Արցախի նախագահն էր եկել Հայաստան։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ անկախ ամեն ինչից՝ Լևոն Մնացականյանը շարունակելու է իր ամուր կապը բանակի հետ։

«Ես ինքս, սակայն, բացասական եմ գնահատում այն երևույթները, երբ պետության բարձրաստիճան պաշտոնյան իրադարձություններին անդրադառնում է այնպես, ինչպես անդրադարձավ պարոն Փաշինյանը՝ կոշտ և բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով․ դա ինձ համար մերժելի է»,-նկատեց նա։

Անդրադառնալով արցախյան հարցին՝ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը կա՛մ լռության են մատնում Արցախի հարցը, կա՛մ ունեն կրավորական կեցվածք, և թերևս,  առաջին նախագահի գլխավորած քաղաքական ուժը միակն էր, որ խոսեց տարածքները հանձնելու մասին։

«Մյուս քաղաքական ուժերը շատ հեղեղուկ են արտահայտվում․ կա նաև մեկ ուժ, որը խոսում է վերամիավորման մասին»,- ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը՝ ակնարկելով «Սասնա Ծռեր» կուսակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան