Դավիթ Հարությունյանը գրասենյակ է բացել. «Հրապարակ»

Լուրեր

04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
04.09.2026 | 14:40
Factor TV-ն արժանացել է 2026 թվականի Free Media Award միջազգային մրցանակին
04.09.2026 | 14:28
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 13:53
Նիկ Կիրյոսը մեկ ամսով որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
04.09.2026 | 13:44
Վահագն Խաչատուրյանը Պրահայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները
04.09.2026 | 13:33
Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
04.09.2026 | 13:24
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»
04.09.2026 | 13:13
Ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունիցպաշտոնական ճաշ է տրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 13:00
Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
04.09.2026 | 12:55
Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է. «

ՀԿ-ականներն ԱԺ չանցնելուց հետո պարապ չեն մնա։ Հատկապես նրանց պրոֆեսիոնալ հատվածն արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ միջազգային կառույցներից։ Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, նաև Էդուարդ Շարմազանովն ունի առաջարկ դրսից, բայց մերժել է՝ նախընտրում է մնալ Հայաստանում, դասախոսել։ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանն էլ է որոշել մնալ Հայաստանում։ Նա իրավական խորհրդատվություն իրականացնող ընկերություն է բացել, որով իրավաբանական ծառայություններ է մատուցելու տարբեր կազմակերպությունների։

Ընկերությունը կկոչվի «Դավիթ և ընկերներ»։ Դրա համար Հարությունյանն արդեն գրասենյակ է վարձակալել «Էրեբունի պլազայում»։ Գրասենյակը մեծ չէ, ընդամենը 23 քմ է, քանի որ մեծ ներդրում չի կարողացել անել, սկզբի համար որոշել են այդքանով յոլա գնալ։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ հիմնականում օգտվելու է վիրտուալ օֆիսի հնարավորություններից և իր աշխատանքը կազմակերպելու է համակարգչային ծրագրերի միջոցով, նաև փորձելու է շուկայում նորամուծություններ մտցնել, որ տարբերվի համանման մյուս ընկերություններից։ Չի բացառվում՝ Արփինե Հովհաննիսյանը ևս միանա նրան, և միասին աշխատեցնեն ընկերությունը, եթե այլ առաջարկներ չընդունի։ Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի եղբայրն էլ փաստաբանական ընկերություն ունի:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: