Նոր ԱԺ-ում «Իմ քայլը» կունենա 6 մշտական հանձնաժողով, ԲՀԿ-ն՝ 2, ԼՀԿ-ն՝ 1

Լուրեր

20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Բոլորը

Արդեն հայտնի է, թե Ազգային ժողովի ինը մշտական հանձնաժողովները ինչպես են բաժանվելու քաղաքական ուժերի միջև: Ինչպես արդեն հայտնի է 7-րդ գումարման Ազգային ժողովում լինելու է 3 խմբակցություն և 3-ն էլ նախագահելու են որոշակի հանձնաժողովներ:

Հանձնաժողովները խմբակցությունների միջև բաշխվելու են Դոնթի բանաձևով՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի մանդատների թիվը: Դոնթի բանաձևի համաձայն՝ Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովներից 6-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և 1-ն էլ բաժին է հասնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

Դոնթի բանաձևի համաձայն՝ առաջին հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու է այն խմբակցությանը, որն ունի աամենաբարձր գործակիցը: Գործակիցը որոշվում է հետևյալ կերպ. խմբակցությունների պատգամավորների թիվը բաժանվում է մեկի, ապա երկուսի և թվերն աճում են այնքան մինչև հանձնաժողովներն ամբողջապես բաժանվեն: Օրինակ, եթե այս պահին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախնական թիվը 88-ն է, ապա 88-ը բաժանվում է մեկի և գործակիցը ստացվում է 88: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ստացվում է 26 գործակից, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը 18 գործակից:

Այսպիսով հանձնաժողովի նախագահի առաջին պաշտոնը գնում է «Իմ քայլը» դաշինքին: Այս հաշվարկով ստացվում է, որ նոր ձևավորվող խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունը կունենա 6, ԲՀԿ-ն՝2, իսկ ԼՀԿ՝ 1 մշտական հանձնաժողովներ նախագահելու հնարավորություն:

Ի դեպ, Ազգային ժողովի առաջին նիստի օրը խմբակցությունները կարող են առաջարկել փոփոխել մշտական հանձնաժողովների թիվը: Օրինակ 5-րդ գումարման ԱԺ-ում դրանք 12-ն են, իսկ 6-րդ գումարման խորհրդարանում՝ 9-ը: Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանական մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցությունը նպատակադրված չէ հանձնաժողովների թիվն ավելացնել, քանի որ դա լրացուցիչ ծախս է լինելու բյուջեի վրա:

Բանն այն է, որ պատգամավորների թիվը 105-ից 132-ով փախարինելն արդեն քննարկումների տեղիք է տվել: Բողոքներն այն մասին են, որ դա լրացուցիչ ֆինանսական բեռ է սոցիալական խնդիրներ ունեցող Հայաստանի համար և այն դեպքում, որ պատգամավորները իրենց նեղություն չեն տալիս օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար:

Հայկ Վարդանյան