Միայն Քոչարյանը չէ, բա Սե՞րժը, բոլորը պետք է գան՝ քավարանով անցնեն․ Վարդան Մալխասյան

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանի հետ

-Պարոն Մալխասյան, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո նախօրեին Հանրապետության հրապարակում «Ազատություն նախագահին» կարգախոսով Քոչարյանի մի քանի տասնյակ աջակիցներ ակցիա անցկացրին։ Ի՞նչ տպավորություն ստացաք այդ ակցիայից։

-Քոչարյանն առանձնապես ծանր հանցագործություն է կատարել մեր ժողովրդի, երկրի, պետականության, բանակի նկատմամբ, երբ նա հրաման տվեց, հատուկ դրություն հայտարարեց և բանակը հանեց ժողովրդի դեմ, նա դրանով ոչնչացրեց նաև բանակը, որովհետև ամբողջ աշխարհում ապացուցված ճշմարտություն է, որ երբ բանակը հանում ես ժողովրդի դեմ, նույն բանակը թուլանում է, հետո ի վիճակի չի լինում սեփական ժողովրդին պաշտպանել արտաքին թշնամիներից։ Որովհետև խզում է առաջ գալիս բանակի ու ժողովրդի միջև։ Այնպես որ, միայն «Մարտի 1»-ը չէ։

-Քոչարյանն ասել է, որ 0038 հրամանից տեղյակ չէ։

-Հնարավոր չէ, որ տեղյակ չլինի։ Քանի որ Պաշտպանության նախարարը փախած է, ինքը գցում է նրա վրա, բայց նա էլ շուտով կգա։ Պաշտպանության նախարարն առանց Քոչարյանի չէր կարող նման հրաման արձակեր։ Քոչարյանը միայն մի ճիշտ բան ասաց՝ առաջին անգամ ելույթ ունենալով և ասելով՝ «Ես հատուկ դրություն մտցնելու որոշումը միայնակ չեմ կայացրել։ Ես մտցրեցի Ազգային ժողով, որ ազգի ընտրյալներն էլ մտածեն այդ մասին՝ արժի՞ հատուկ դրություն մտցնել, թե՞ ոչ»։ Իսկ ազգի ընտրյալները՝ 4 քաղաքական ուժերը, մի մարդու նման քվեարկեցին Քոչարյանի օգտին, և որոշեցին, որ այո՛, զորքը մտցրե՛ք։ Հիմա այս պայմաններում, այս առանձնապես ծանր ոճիրների մեջ թաղված մեղսագործին, չարագործին պաշտպանելը շատ խոցելի բան է։ Չնայած, այդ որ ելնում են փողոց, դա մեզ օգուտ է, որովհետև շատ մարդիկ բացահայտվում են։ Այս ելածների մեջ տեսա մարդկանց, որոնք առնչություն ունեն նաև «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ։

-Անուններ կտա՞ք։

-Անունը մոռացել եմ, չեմ հիշում, սպիտակ մազերով մի մարդ տեսա, նա «Հոկտեմբերի 27»-ով անցնում էր։ Քոչարյանը 98 թվականից սկսած՝ բռնազավթել է իշխանությունը, երբ կեղծ փաստաթղթերով եկավ, դարձավ Հայաստանի նախագահ։ Բոլոր համապետական ընտրությունները տոտալ կարգով կեղծվել են․․․
Հիմա տեսեք՝ Քոչարյանը, որ բռնվել է, փաստաբանների միջոցով անուղղակի կարգով հասկացնում է իրեն մեղսակից մյուս ուժերին, որ եթե այսօր փողոց դուրս չգաք և ինձ չաջակցեք, վաղը, որ ինձ անկյուն քշեցին, ձեզ էլ կքաշեմ, հետս կտանեմ։ Դրա համար այդ մնացորդները դուրս են եկել փողոց։ Է, թող դուրս գան, ավելի խայտառակվեն․․․ եթե Արցախի հերոս կոչվածն այսօր չի կարողանում 1000 մարդ հավաքել, 70 հոգուց ավել չի կարողանում հավաքել, ուրեմն՝ իր էդ կոչումները, էդ ամենը կեղծ է․․ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, եսիմ․․․ պրեզիդենտ․․ էդ բոլորը կեղծ են, որովհետև, եթե էդ ամենը կեղծ չլիներ, էսօր գոնե 1000 հոգի կլիներ, թափթփուկներ չէին հավաքվի՝ ոհմակով։ Եվ պետք չէ դրանից սարսափել, հլը թող դուրս գան բացահայտվեն, տեսնենք՝ ո՞վ են։ Քոչարյանն, իհարկե, ֆանտաստիկ փողերի է տիրապետում, ինքը կարող է այդ փողերի մի մասն աջուձախ «շաբաշ» տա, շաղ տա՝ հավաքի մարդ։ Բայց ինչ մարդկանց պետք է հավաքի՝ գաղափարազուրկ մարդիկ։ Ոչնչի չեն հասնելու։ Եվ հայ ժողովրդի նկատմամբ բոլոր հանցանքներ կատարածներն անխտիր պետք է պատասխան տան, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ Բոլորը պետք է գան, քավարանով անցնեն։ Եթե այս երկրում Ավգյան ախոռները մինչև վերջ չմաքրվեն, մնացորդները մնան, էս մնացորդները վարակի նման էլի էս երկիրը փչացնելու են։

-ՀԱԿ-ից, այնուամենայնիվ, խուսափում էին Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների, ՀՀԿ ցուցակում հանգրվանելու մասին մեկնաբանություններ տալ։ Դուք և՞ս։

-Շատ տարօրինակ էր։ Ես իմ ելույթների մեջ միշտ ասել եմ՝ այսօր ով փորձ անի պաշտպանել բանդիտների ռեժիմի պարագլուխներին, ուրեմն՝ ինքն էլ անարգանքի սյունին կգամվի ժողովրդի կողմից։ Նրանք այնքան մեղքեր են գործել, որ իրենց պաշտպանելու տեղ չեն թողել։ Այս աշխարհում ոչ ոք մյուսին չի կարող խայտառակել, մարդն իր պահվածքով ինքն է իրեն խայտառակում։ Եթե Դավիթ Շահնազարյանը որոշել է ի հեճուկս ժողովրդի 99 տոկոսի, կանգնի այդ մեղսագործների կողքին և խայտառակվի, իր որոշելիքն է։ Գուցե ինչ-որ շահադիտական նկրտումնե՞ր ունի, որովհետև այս թալանչիների կազմակերպությունը ֆանտաստիկ փողերի է տիրապետում և այդ փողերով ցանկացած մեկին կարող են կաշառել։ Եվ հիմա նոր Հայաստանում այս իշխանություններին հնարավորություն է տրված այս բոլոր մութ ծալքերը բացահայտել, որովհետև շատ վտանգավոր է, երբ մենք ներսից ենք փչացած։ Թումանյանը 100 տարի առաջ մի առիթով ասել է այդ մասին, որ ներսից է մեր փրկությունը, որովհետև մենք ներսից ենք փչացած։ Քանի ներսը չենք մաքրել, մենք հատկապես արտաքին ճակատում ձախողելու ենք։

– «Հայ ազգային կոնգրեսում» գո՞հ են Փաշինյանի քայլերից։

-Ինչու գոհ չեն։ Մենք չառաջադրվեցինք, որ աջակցենք հեղափոխական ուժերին, բայց ինձ մտահոգում է ոչ թե երկրի վիճակը, այլ ուղղությունը։ Մենք ո՞ր ուղղությամբ ենք գնում։ Իրենք առայժմ չեն բացահայտում իրենց հայեցակարգը։ Չկա համակարգ, չի գործում։ Ես զարմացած եմ, որ էն օրը դպրոցի տնօրենի հարցով Նիկոլը ինքն է գնացել։ Այ մարդ, մինչև Նիկոլին հասնելը կա Ժողկրթբաժնի վարիչ, մարզպետ, եսիմ ինչ․․ Բա դրանք չե՞ն կարողանում դպրոցի տնօրենի խնդիրը լուծեն, պետության առաջին դե՞մքն է գնում։ Այստեղից՝ մտահոգություն, որ ինստիտուտները չեն կայացել։

-Միգուցե Փաշինյանի քարոզչության շրջանակների մե՞ջ է սա տեղավորվում, որ ինքը մոտ է ժողովրդին։

-Նիկոլ Փաշինյանը ինստիտուտներ պետք է ունենա։ Բա մարզպետները, նախարարները, նազիր-վեզիրներն ինչ՞ի համար են։ Դպրոցի դիրեկտոր պետք է հանեն-դնեն՝ առանց Փաշինյանի չեն կարողանում լուծել։ Ինչ է, թե հարգում են, բերենք մանկապարտեզի դաստիարակչուհու հարցը լուծի․․․ մինչև ո՞ւր․․․ պետք է համակարգ ձևավորվի։

-Իսկ ի՞նչ կասեք նոր ԱԺ կազմի մասին, մասնավորապես ԱԺ չանցած ուժերից պնդում են, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չի լինելու։

-Ինչու՞ չի լինելու։ ԼՀԿ-ում նորմալ, մաքուր տղերք են, ի՞նչ է եղել։ ԲՀԿ-ին ժողովուրդը պատժեց, որովհետև նրանք համարյա հանրապետականներին հավասար գործեր արեցին, ժողովուրդն էլ 8 տոկոս տվեց։ Հիմա իրենց լավ հնարավորություն է տրված այդ 8 տոկոսի՝ 25 մարդկանցով, որոնց կեսը բանի պիտանի չեն, բայց էն կեսը խելացի մարդիկ են։ Եթե այդ 25 -ի կեսը մաքուր քաղաքական կեցվածք դրսևորեն, իրոք ընդդիմադիր կեցվածք դրսևորեն, ոչ թե թատրոն խաղան, իրենց մեղքերը կքավեն, և ժողովուրդն իրենց կների։ Եթե ոչ, հաջորդ ընտրությանը 2 տոկոս ձայն էլ չեն ստանալու և Հանրապետականի ու Դաշնակցության նման գնալու են քաղաքական աղբանոց։

Անի Սահակյան