Բավարարվել է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվողի արդարացման վերաբերյալ վերաքննիչ բողոքը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2016թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ Դ. Հ.-ն վիճաբանել է Ս. Մ.-ի հետ, որի ընթացքում ապտակել է վերջինիս: Տեղի ուենցած վիճաբանությունից հետո Ս. Մ.-ն փորձել է հանդիպել Դ. Հ.-ին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: Նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, գործով վկա մեկ այլ անձի հետ Ս. Մ.-ն իր «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով շրջել են Դիլիջան քաղաքում՝ սպասելով Դ. Հ.-ի զանգին: Ժամը 22։00-ի սահմաններում, երբ նրանք,  փնտրելով Դ.Հ.-ին, վերադառնում էին Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից, Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքի հատվածում վերջինս, ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազենով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար Ս. Մ.-ին կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, առնվազն վեց կրակոց է արձակել նշված մեքենայի ուղղությամբ: Դրա հետևանքով Ս. Մ.-ն ստացել է աջ սրունքի վերին երրորդականի հրազենային գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքերի ձևով՝ այսինքն նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին: Դավիթ Հակոբյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել զուտ այն պատճառով որ կրակոցների պահին վարորդը կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից»։

 

2016թ. փետրվարի 12-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և որոշում է կայացվել Դ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2016թ. մարտի 9-ին նա կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Ելնելով ձեռք բերված փաստական տվյալներից՝ Դ. Հ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2017թ. փետրվարի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Դատական քննության արդյունքում 2017թ. նոյեմբերի 28-ին դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Դ. Հ.-ի անմեղությունը՝ հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու, գործով տուժողների և վկաների տված ցուցմունքներում էական հակասություններն լինելու, Դ.Հ.-ին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայության պատճառաբանությամբ:

 

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ գործով մեղադրող դատախազը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որոնք ընդունվել են վարույթ։

 

Մեղադրող կողմի կարծիքով առաջին ատյանի դատարանի դատավճիռը եղել է անհիմն և դրանում բերված պատճառաբանությունները չեն բխել գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից: Մասնավորապես՝ հաշվի չի առնվել, որ դեպքից անմիջապես հետո ամբաստանյալը դիմել է փախուստի՝ շուրջ մեկ ամիս թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Փաստարկվել է, որ Դ. Հ.-ի հանցանքը հիմնավորված է գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ, ինչպիսիք են գործով տուժողի, մի քանի վկաների, պաշտպանության միջոց կիրառված անձի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Բացի այդ, անհամաձայնություն է  արտահայտել պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը միակ և վճռորոշ ապացույցը հանդիսանալու Առաջին ատյանի դատարանի պատճառաբանության առնչությամբ՝ նշվելով, որ նշված վկայի ցուցմունքը միակ և վճռորոշ ապացույցը չէ, և ամբաստանյալի հանցանքը հիմնավորող ապացույցներ են հանդիսանում նաև դեպքի վայրի զննության մասին կազմված արձանագրությունները, համալիր մի քանի փորձաքննությունների եզրակացությունները։

 

Բողոքում փաստարկվել է նաև, որ հանցավորը գիտակցել է իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը, ուենցել է ուրիշին մահ պատճառելուդիտավորություն, ինչի մասին են վկայում նաև կրակոցների քանակը, ուղղությունը, կրակոցներին նախորդող ժամանակահատվածում տուժողի և հանցավորի գործողությունների բնույթը, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով ընտրված առարկան և այլն։ Իսկ մահացու հետևանքը վրա չի հասել այն պատճառով միայն, որ հանցավորի կողմից նաև ոչ դիպուկ կրակոցներ են արձակվել, իսկ սպառնացող վտանգից խուսափելու նպատակով վարորդն անմիջապես արագացրել է ավտոմեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից։

 

Քննության առնելով բողոքը՝  Վերաքննիչ դատարանը, արձանագրել է, որ առաջադրված մեղադրանքում Դ. Հ.-ին անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և դրանում բերված հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Մասնակիորեն բավարերելով մեղադրող կողմի ներկայացրած բողոքները՝ Վերաքննիչ դատարանը  բեկանել և փոփոխել է  առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Դ. Հ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: