«Սիրիայի քուրդ զինյալների պատճառով Թուրքիան կարող է բախվել ԱՄՆ-ի հետ». Financial Times

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Բրիտանական «Financial Times» թերթը, անդրադառնալով Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողություններին, ընդգծել է, որ հավանական է բախում առաջանա թուրք և ամերիկացի զինվորների միջև. գրում է ermenihaber-ը:

«Թուրքիան քուրդ զինյալների պատճառով ռիսկի է դիմում, որը կարող է տանել ԱՄՆ-ի հետ բախման» հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն Սիրիայում ռազմաբազաներ ունի, որոնք գտնվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողությունների, որպեսզի տարածաշրջանից դուրս թողնի քուրդ զինյալներին, ովքեր Սիրիայում ԱՄՆ ստորաբաժանումների հետ պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  դեմ: Եվ հենց դա էլ հնարավոր բախում է ենթադրում թուրք զինվորների և ամերիկացի զինվորների միջև:

Թերթի դիտարկմամբ` Թուրքիան դուրս է եկել «ԱՄՆ-Սիրիայի քրդական ուժեր» համագործակցության դեմ այն պատճառաբանությամբ, որ երկրի հարավային սահմաններում ստեղծվել է «ազգային» սպառնալիք։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը մի քանի օրվա ընթացքում ռազմական գործողություններ կսկսեն Սիրիայում: Էրդողանը նշել է, որ թիրախ են լինելու Եփատ գետի արևելյան հատվածում տեղակայված քրդական ուժերը:

Էրդողանը նաև շեշտել է, որ իրենց ռազմական գործողությունների թիրախը ոչ թե տարածքում գտնվող ամերիկացի զինվորներն են, այլ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանական ուժերը» (YPG), որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական ուժեր:

Անկարան YPG-ն համարում է Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրաիական թևը: