Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները. «Հրապարակ»

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանն անհետացել է, ոստիկանությունում անհետացման փաստի առիթով քննություն էր գնում։ Հաջորդ օրը խորհրդականի դին գտնվեց մոտակա Դալարիկի ձորում՝ կապկպված, խոշտանգված։ Սպանության առիթով գործ հարուցվեց, ապա տեղեկացանք, որ կասկածյալներ կան:

«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնեցին, որ սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մասնավորապես՝ կինն ու որդին: Սպանության դրդապատճառը, նախնական տեղեկություններով, անհաշտ հարաբերություններն են եղել: Ասում են՝ ընտանիքում տևական ժամանակ անտանելի մթնոլորտ է եղել, Մանուկ Սիմոնյանը պարբերաբար բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ:

Մեր հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին, որ շուտով հաղորդագրություն կտարածեն, ապա հավելեցին, որ ձերբակալված անձ կա: Ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մեզ պատասխանեցին, որ նման տեղեկություններ այս պահին չեն կարող տրամադրել:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 52-ամյա խորհրդական Մանուկ Սիմոնյանը հուլիսի 23-ից որոնվում էր որպես անհետ կորած:

Առավել մանրամասն «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: