Տեղի ունեցած ընտրությունները ցույց են տալիս, որ հետմոնիթորինգային երկխոսության ժամանակը հասունացել է. Մարուքյանը՝ ԵԽԽՎ նիստին

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ տեղեկացրել է Փարիզում ավարտվեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը:

«Սիրելի հայրենակիցներ Փարիզում ավարտվեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը։ Նիստին մասնակցում էին Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։ Ահա իմ ելույթը հայերեն թարգմանված։ Մնացած մանրամասները կներկայացնեմ Հայաստան վերադառնալուց հետո։

Հարգելի գործընկերներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման ամփոփման համար: Շատ ուրախ եմ տեսնել Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության դրական հայտարարությունը, որը բավականին աներկբա է:
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Խորհրդարանական վեհաժողովին, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ և փորձառու դիտորդական թիմ գործուղելու համար՝ դիտարկելու Հայաստանի թերևս ամենակարևոր ընտրությունները վերջին ժամանակահատվածում: Հատկապես մեծ շնորհակալություն եմ հայտնում պարոն Պոսիեժին` առաքելությունը ղեկավարելու և «Թավշյա հեղափոխության» մասին իր արտահայտությունների` իշխանությունների քաղաքական կամքը գովաբանելու համար, ինչը թույլ տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:


Մենք նաև գնահատում ենք, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի համազեկուցողները նույնպես մասնակցեցին այս դիտորդական առաքելությանը, որպես ԵԽԽՎ հայաստանյան փորձագետներ: Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը միջազգային դիտորդների կողմից արված դրական արձագանքների մեջ: Մենք ակնկալում ենք, տեսնել ձեզ Երևանում հաջորդ տարի, որտեղ կկարողանանք նախանշել մեր ապագա համագործակցության ոլորտները:
Այս առումով, գուցե, ես մի քիչ առաջ եմ անցնում, բայց կարծում եմ, որ տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունները, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների մեկնարկը ցույց են տալիս, որ ժամանակը հասունացել է, մեր անդամակցությունից հետո գործող մոնիթորինգը, փոխարինելու հետմոնիթորինգային երկխոսության հետ: Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները իրավունք են վերապահում նման փոփոխություն ակնկալելու համար:


Իհարկե, որոշ թերություններ կան, որոնց պետք է անդրադառնալ հաջորդ ընտրական շրջանի համար: Կանանց մեծ մասնակցությունը կոնկրետ օրինակ է, և մեր կուսակցությունը պատրաստվում է լրջորեն զբաղվել այս հարցով նոր խորհրդարանում: Վստահ եղեք, որ մեր բոլոր ապագա բարեփոխումների արդյունքում մենք ձգտում ենք համագործակցել Խորհրդարանական վեհաժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ»: