Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Ավագյանը՝ երիտասարդական հիմնադրամի կազմում. կառավարությունն էլ քիչ առաջ 50 մլն փոխանցեց. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը: Մասնավորապես, 11 միլիոն 604 հազար դրամ կհատկացվի ԿԳՆ-ին մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար: 82 միլիոն 795 հազար դրամ կհատկացվի՝ ՀՀ կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոցում ծրագրերի համար: Նախատեսվում է նաև 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) զեղճել 20%-ով, որի դեպքում պահանջվող գումարը կազմում է 68 միիոն 588 հազար դրամ:

Այս նախագծով նախատեսվում է այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50 միլիոն դրամ, իսկ մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին:

Այստեղ ուշագրավն այն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը դեռ շարունակում է լինել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2018 թվականի մայիսի 25-ին հայտնել էր, որ կառույցում 326 մլն դրամի չարաշահում է եղել:

Նշենք նաև, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է եղել, որի մասին որևէ հրապարակում չի եղել: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հոգաբարձուների կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, տարածքային կառացարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Վերջինս, ի դեպ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կայքում ներկայացված է, որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն:

Հայկ Վարդանյան