Կարո Մուրադը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 15-ին
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 15-ին՝ Համբուրգ քաղաքում: Նրա մրցակիցը կլինի շվեդ Սվեն Ֆորնլինգը։
Այդ մասին 34-ամյա Մուրադը հայտնել է սոցցանցերում:
Մուրադը 32-րդ հաղթանակն էր տարել պրոֆեսիոնալ ռինգում: