Եվրոպացի դիտորդների ENEMO ցանցի ներկայացուցիչների ասուլիսը. ՈՒՂԻՂ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ  դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը` ENEMO-ն, այսօր ներկայացրեց իրականացրած դիտորդական առաքելության նախնական արդյունքները:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչն ասաց, որ ընտրություններն անցկացվել են խաղաղ ու ապահով պայմաններում:

«Սա խոստումնալից է, երբ մենք խոսում ենք համակարգի կայացման մասին՝ արդար ընտրություններ անցկացնելու առումով: Նախընտրական քարոզարշավն իրականացվել է հանգիստ պայմաներում, իսկ ընտրությունների ժամանակ բոլորը կարողացել են արտահայտել իրենց կամքը։ Իսկ եթե խախտումներ եղել են, ապա դրանք հիմնականում եղել են տեղեկատվության պակասի պատճառով»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ ENEMO-ի նախնական եզրակացության մեջ իրենք ընդգծում են, որ ընտրություններն անցկացվել են հաջող, և հույս ունենք, որ նոր Ազգային ժողովը կզբաղվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով:

«Եթե նման բարեփոխումներ չլինեն, ապա հաջորդ ընտրությունները կարող են վտանգված լինել»,- նշեց նա։