Լոնդոնը կարող է հրաժարվել Brexit-ից. Եվրոպական դատարանը հրապարակել է որոշումը

Լուրեր

28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
Բոլորը

Մեծ Բրիտանիան իրավունք ունի միակողմանի կարգով հրաժարվել Եվրամիությունից դուրս գալուց: Նման որոշում է հրապարակել Եվրոպական դատարանը (ԵՄ բարձրագույն դատական մարմինը), գրում է rg.ru-ն:

«Միացյալ Թագավորությունը կարող է ազատորեն հետ կանչել Եվրամիության կազմից դուրս գալու մտադրության մասին իր ծանուցումը»,- ասված է դատարանի որոշման մեջ: Այդ դեպքում, ըստ փաստաթղթի, Մեծ Բրիտանիան ԵՄ-ում կմնա՝ առանց կարգավիճակի որևէ փոփոխության:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Լոնդոնն այս իրավունքից կարող է օգտվել ցանկացած պահի՝ մինչև Եվրոպական խորհրդի ծանուցման պահից երկամյա ժամկետի լրանալը (այսինքն՝ 2019թ. մարտի 29-ը) կամ մինչև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև կնքված համաձայնագրի ուժի մեջ մտնելը (2019թ. մարտի 30-ը):

Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել նոյեմբերի 25-ին ԵՄ անդամ պետությունների արտահերթ գագաթնաժողովի ժամանակ, բայց այն պետք է քվեարկության դրվի նաև բրիտանական խորհրդարանում:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում մեծամասնություն չունի առանց Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության, իսկ վերջինը պատրաստվում է դեմ քվեարկել գործարքին՝ ներկա պայմաններով: Բացի այդ, իր սեփական՝ Պահպանողական կուսակցությունում ևս Մեյը չի կարող հույս դնել խմբակցության շուրջ հարյուր անդամի վրա, քանի որ ընդդիմությունը դեմ է ԵՄ-ի հետ գործարքին:

Հիշեցնենք, որ Եվրամիությանն անդամակցությունից հրաժարվելու մասին որոշումը Մեծ Բրիտանիան կայացրեց 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեի արդյունքում: Որոշումը ստացավ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելիի աջակցությունը: