Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել. նրան կրկին հիշեցրել են արտամուսնական կապերի մասին

Լուրեր

28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսն իրավունք ունի գործող նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսել, եթե ապացուցի, որ 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ նա անձամբ է իրավաբան Մայքլ Քոենին հանձնարարել վճարել նախկին պոռնոդերասանին և նախկին ֆոտոմոդելին՝ Դոնալդ Թրամփի հետ ինտիմ կապերի մասին լռելու դիմաց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերը:

Նրան հարցրել են, որ եթե ապացուցվի, որ անցյալ շաբաթ Նյու Յորքի դատախազության և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հրապարակած նյութերը միայն ենթադրություն չեն, արդյո՞ք դրանք իմպիչմենթի գործընթաց սկսելու հիմք կարող են դառնալ, կոնգրեսականը պատասխանել է. «Նման իրավախախտումներն իմպիչմենթի են հանգեցնում: Այլ հարց է, թե որքանո՞վ են լուրջ այդ իրավախախտումները՝ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար»:

Նադլերը պարզաբանել է, որ հիմա դատախազությունը, Ռոբերտ Մյուլլերն ու Կոնգրեսը պետք է կարողանան լիարժեք բացահայտել տեղի ունեցածը, քանի որ Թրամփը կարող էր մեքենայություններ կատարել 2016 թվականի ընտրությունների ընթացքում, եթե ընտրողներից թաքցրել է քվեարկության ելքի վրա ազդող փաստեր:

Նշենք, որ անցյալ ուրբաթ դաշնային դատախազությունը Նյու Յորքի դատարան փաստաթղթեր է ուղարկել, որոնցից հետևում է, որ փաստաբան Քոենը երկու կանանց վճարել է մի անձի հրահանգով, որն «այդ ժամանակ մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին, իսկ հետագայում զբաղեցրել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը»:

Փաստաթղթերում Դոնալդ Թրամփի անունն անմիջականորեն չի նշվում, սակայն, The New York Times-ի և Associated Press-ի հավաստմամբ, խոսքը հենց ԱՄՆ գործող նախագահի մասին է: Թրամփն ավելի վաղ հերքել է, որ տեղյակ է վճարումների մասին՝ պնդելով, որ Քոենն ինքնուրույն է գործել: