Բոլոր անձիք ծնվում են ազատ և հավասար. ԵՄ անունից Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Մարդու իրավունքների օրվա առթիվ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Եվրոպական միության անունից՝ Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ

 

70 տարի առաջ այս օրը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդկության պատմության ամենամեծ ողբերգությունից հետո՝ այս քայլով աշխարհը միավորվեց: Այդ ժամանակից ի վեր մենք երկար ուղի ենք անցել:

 

Համընդհանուր հռչակագիրը փաստացի դարձել է մարդու իրավունքների միջազգային օրենսդրության անկյունաքարը և այն հիմքը, որի վրա շատ երկրներում կառուցվել են մարդու իրավունքների կուռ և դիմակայուն  համակարգեր։ Այսօր՝ մարդու իրավունքների առումով  լավ պայմաններում ապրող մարդկանց թիվն ավելի մեծ քան երբևէ՝ մարդկության պատմության ողջ ընթացքում։ Համընդհանուր հռչակագրի 70-ամյակը հարմար առիթ է, որպեսզի  ուշադրություն դարձնենք, թե՝ ինչ ազդեցություն ունեն մարդու իրավունքները մեր հասարակությունների վրա ընդհանուր առմամբ։

 

Ահա թե ինչու աշխարհի տարբեր անկյունների գործընկեր երկրների հետ միասին Եվրոպական միությունն այս տարի մեկնարկեց «Մարդու իրավունքների լավ պատմություններ» նախաձեռնությունը` ցույց տալով աշխարհին, որ մարդու իրավունքների խթանումը և հարգանքը դրանց նկատմամբ օգնում է հզորացնել մեր հասարակություններն ու դարձնել դրանք ավելի դիմակայուն:

 

Այդ պատմությունները կարող են ընկալվել, որպես հույսի և լավատեսության աղբյուր, այդուհանդերձ  մենք չենք կարող մարդու իրավուքնները անառարկելի համարել՝  տեղյակ լինելով մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական գործընթացների խաթարումների,  քաղաքացիական հասարակության տարածքի կրճատումների և ամբողջ աշխարհում դեռևս տեղի ունեցող այլ դժվարությունների մասին։

 

Համընդհանուր հռչակագրի որդեգրումից ի վեր քաղաքացիական հասարակությունը և իրավապաշտպանները խաղաղ երկխոսության և բազմակարծ ժողովրդավարության ձևավորման միջոցով իրենց նպաստն են բերել մարդու իրավունքների պաշտպանությանն ու  խթանմանը։

 

Ամբողջ աշխարհում նկատվում է խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, քաղաքացիական տարածքի ընկճումների ավելացման միտում, որը դրսևորվում է բռնի հարձակումների, պարտադրված անհետացման և պատժիչ հաշվառումների ռեժիմների միջոցով: ԵՄ-ն շարունակում է մնալ քաղաքացիական հասարակության խիզախ և հավատարիմ աջակիցը, և շարունակելով մեր ջանքերը՝ գործով և խոսքով կարտահայտվենք  ընդդեմ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում` կանանց և երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ահաբեկման և վախի տարածման դեպքերի: Մարդու իրավունքների պաշտպանների, այդ թվում՝  կին իրավապաշտպանների աջակցությունը Եվրոպական միության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից և գլխավոր առաջնահերթություններից մեկն է մարդու իրավունքների բնագավառում: ԵՄ-ն առաջատար համաշխարհային դոնոր է, որը տրամադրում է աջակցություն  տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, ապահովելով տարեկան 2 միլիարդ եվրո, որը կազմում է այդ ուղղությամբ գլոբալ աջակցության երկու երրորդը:

 

Այսօր՝ Եվրամիությունը կրկին վերահաստատում է մարդու իրավունքների բազմակողմ համակարգի նկատմամաբ կուռ հանձնառությունը,  որպես այնպիսի հարթակի, որը միջազգային հանրությանը թույլ  է տալիս  առաջարկել մարդու իրավունքների խախտումների համար լավագույն լուծումներ և հետամուտ լինել հաշվետվողականության ապահովմանը՝  միջազգային և տարածաշրջանային մակարդակներում: Մեր միության շրջանակներում մարդու իրավունքների միջազգային շրջանակի իրականացման միջոցով մենք պահպանում ենք նույն չափանիշները, որոնք մենք ակնկալում ենք մեր գործընկեր երկրների կողմից ամբողջ աշխարհում: Դա ներառում է մարդու իրավունքների շուրջ իրավիճակի բարելավմանը ուղղված մեր շարունակական նկրտումները՝ երկրի ներսում և անդին։

 

Այսկերպ մենք շարունակում ենք մեր հարգանքն արտահայտել 70 տարի առաջ ստանձնած հանձնառության նկատմամբ, որի սրտում այն հիմնարար փաստն է, որ բոլոր անձիք ծնվում են ազատ և հավասար, և՝ այն հասկացությունը, որ մենք բոլորս պետք է գործենք հարգանքի եւ համերաշխության ոգով։