Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 20:00-ի  դրությամբ, ստացվել է 38  հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 8-ը Երևանում է, 4-ը` Սյունիքի, 7-ը` Շիրակի, 3-ը` Արագածոտնի, 5-ը` Արարատի, 5-ը` Գեղարքունիքի, 2-ը` Արմավիրի, 1-ական` Վայոց ձորի և Լոռու  մարզերում: Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 35-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում ստացված նյութերից մեկով 34/47 ընտրատեղամասում արձանագրվել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ:

Դեպքն արձանագրվել է, երբ Շատաղ գյուղի՝ 1982 թվականի բնակիչը թոշակառու սկեսրոջը քվեարկություն կատարելու հարցում օգնելուց հետո իր կողմից քվեարկություն կատարելու համար իր անձնագրի փոխարեն կրկին ներկայացրել է սկեսրոջ անձնագիրը:

Արարատի մարզի քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով քաղաքացին 12/16 ընտրատեղամասում գրանցվել է որպես ընտրող և ստացել կտրոն, սակայն մինչև ընտրողների գրանցասեղանին մոտենալն այն կորցրել է: Վերադառնալով փորձել է կրկին գրանցվել և կտրոն ստանալ, ինչի արդյունքում էլեկտրոնային սարքավորման կողմից գրանցվել է որպես կրկնակի գրանցման փորձ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին ստացված նյութերից մեկով 1944 թվականին ծնված քաղաքացին թիվ 13/17 ընտրատեղամասում 12:01-ին տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է որպես ընտրող, ստացել կտրոն, կատարել է ընտրություն և հեռացել ընտրատեղամասից: Նույն օրը՝ ժամը 16.40 թիվ 13/17 ընտրատեղամաս է ներկայացել նրա կինը, ում հագուստի գրպանում գտնվել է ինչպես իր, այնպես էլ՝ ամուսնու  նույնականացման քարտը: Մոտենալով տեխնիկական սարքի միջոցով գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին՝ քաղաքացին իր նույնականացման քարտի փոխարեն սխալմամբ նրան է տվել ամուսնու նույնականացման քարտը, ինչի արդյունքում սարքը գրանցել է որպես կրկնակի գրանցման փորձ:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: