Ով, երբ և հանուն ինչի քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Առավոտյան 8-ից մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ ժամը 17:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2.592.479 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 1․025․002 քաղաքացի։ Դա ընտրողների 39․54 տոկոսն է:

Ժամը 13։00-ին 8/16 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն իր խոսքով քվեարկեց «հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի»։

Նույն ժամին Աջափնյակի 6/17 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը, որը նշեց, որ ՔՈ-ի՝ խորհրդարանում չհայտնվելու հավանականությունը շատ փոքր է։

Ավելի վաղ՝ ժամը 12։00-ին 1/207 3/23 տեղամասերում քվեարկեցին նաև «Լուսավոր Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների առաջնորդ Էդմոն Մարուքյանն ու Արմեն Ռուստամյանը։

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ  «այսօր հնի ու նորի կռվի ավարտն է և պետք չէ հանգստանալ, ու կարծել, որ ամեն ինչ ավարտված է»։

Արմեն Ռուստամյանն էլ  նշեց, որ քվեարկել է մեծ հույսով ու հավատով՝ հանուն երկրի ապագայի, ու  ժողովրդի ակնկալիքների արդարացման։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 11։30՝ Առինջի 29/29 տեղամասում,  համոզված լինելով, որ ԱԺ 2018 թվականի արտահերթ ընտրությունները, նախորդի համեմատ, մեծ փոփոխություններ են կրել։

10։00-ին քվեարկեցին նաև «Սասնա Ծռեր» (10/49 տեղամաս) և «Օրինաց երկիր» կուսակցությունների առաջնորդներ Վարուժան Ավետիսյանն ու Արթուր Բաղդասարյանը։

10/49 տեղամասում քվեարկած Վարուժան Ավետիսյանը նշեց, որ վստահում է ժողովրդին ու զերծ մնում լրացուցիչ քաղաքական մեկնաբանություններից՝ չխախտելու համար լռության կարգը։

Նույն ժամին՝ 9/47 ընտրատեղամասում քվեարկեց նաև Վիգեն Սարգսյանը։ ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածուն ընդգծեց, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն վարչական լծակների վրա հույս չի դրել։

11։00-ին 9/59 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ ավելի ուշ՝ 24/45 ընտրատեղամասում՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ զերծ մնալով որևէ մեկնաբանությունից։

Ժամը 15։00-ին 9/18 տեղամասում  իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ ահա 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու օր առաջ կալանավորվեց՝ զրկվելով քվեարկելու հնարավորությունից:

Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնում  միջազգային 8 կազմակերպության դիտորդներ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ից և ԵԱՀԿ-ից:

Եվս 22՝ տեղական կազմակերպություն ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացնում։ Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ը  քվեարկության ընթացքում հաղորդվել է 23 խախտում:

Նշենք, որ 2018 թ․ ԱԺ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը, որի համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է 700 հազար դոլար։