Գավառի քաղաքապետի նախկին օգնականն ահաբեկո՞ւմ է, որ ընտրեն Հայկ Սարգսյանին

Լուրեր

20.05.2024 | 15:21
Այս դժվարին ժամանակում կկանգնենք մեր հարևան Իրանի կողքին․ Էրդողան
20.05.2024 | 15:15
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
20.05.2024 | 15:03
Գրանցվել է 456 դեպք, որից 119-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
20.05.2024 | 14:50
Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին
20.05.2024 | 14:45
Նախատեսվել է Նուբարաշենի և Աջափնյակի աղբանոցները փակել, բայց չի արվել․ Հաշվեքննիչ պալատի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 14:40
Մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ
20.05.2024 | 14:30
ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի քաղաքական գործիչների նկատմամբ․ Politico
20.05.2024 | 14:22
Վաղը ՀՀ փաստաբանները գործադուլ կանեն․ պահանջում են հանել խնդրահարույց իրավակարգավորումները
20.05.2024 | 14:19
58 համայնքներում աղբահանություն չի իրականացվել 2021-ին․ Ատոմ Ջանջուղազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 14:05
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում
20.05.2024 | 13:57
Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն
20.05.2024 | 13:49
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Ալի Բաղերին
20.05.2024 | 13:42
Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
20.05.2024 | 13:37
ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ
20.05.2024 | 13:31
Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի
Բոլորը

18:05

Քիչ առաջ մեզ հաջողվեց կապ հաստատել նաև Գրիգոր Դաշտոյանի հետ: Նա տեղեկացրեց, որ Հայկ Սարգսյանի շտաբի պետն է և որեւէ մեկի հետ հանդիպում չի ունեցել:


Factor.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ, որ Գեղարքունիքի մարզում ընտրողներին ուղղորդում են ընտրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Սարգսյանին: Վերջինս Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալն է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի նախկին օգնական Գրիգոր Դաշտոյանը քաղաքապետի անունից մարդկանց ահաբեկում է, որ ընտրեն Հայկ Սարգսյանին:

Ի դեպ, այսպիսի տեղեկություններ մենք մի քանի օր առաջ էլ էինք ստացել, սակայն քաղաքապետն ու պատգամավորի թեկնածուն հերքել էին:

Քիչ առաջ մեզ դիմած քաղաքացին փոխանցեց, որ Գրիգոր Դաշտոյանը հատկապես ահաբեկում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներին:

Տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանից: Նա մեր հեռախոսազանգին պատասխանեց, լսեց հարցը և խնդրեց իրեն զանգահարել մի քանի րոպեից: Սակայն երբ 10-20 րոպե անց կրկին փորձեցինք կապ հաստատել Գավառի քաղաքապետի հետ, նրա փոխարեն հեռախոսին պատասխանեց այլ մարդ: Այդ անձնավորությունը մեզ հետ զրույցում ներկայացավ քաղաքապետի օգնական՝ Ռուդիկ անունով, և նշեց, որ քաղաքապետը խիստ զբաղված է:

Ակնհայտ է, որ քաղաքապետը խուսափեց մեր հարցադրումներից՝ պատճառաբանելով, որ կիրակի օրով խիստ զբաղված է:

Հայկ Վարդանյան