Այս դժվարին ժամանակում կկանգնենք մեր հարևան Իրանի կողքին․ Էրդողան

Լուրեր

11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ուղղաթիռի կործանման հետևանքով իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան կապակցությամբ։

«Աղոթում եմ, որ ամենակարող Աստված ողորմի իմ սիրելի գործընկերոջը, եղբորը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին, որը, ցավոք մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Մաղթում եմ Աստծո ողորմությունը Իրանի արտգործնախարարին և մյուսներին, որոնք իրենց կյանքը կորցրին նույն ուղղաթիռում»,- գրել է Էրդողանը X-ում։

«Որպես գործընկեր՝ իր պաշտոնավարման ընթացքում ականատեսն եմ եղել Իրանի ժողովրդին և մեր տարածաշրջանին խաղաղություն բերելու նրա ջանքերին, հարգանքով և երախտագիտությամբ եմ հիշում պարոն նախագահին: Որպես Թուրքիա՝ մենք այս դժվարին ու տխուր ժամանակներում կկանգնենք մեր հարևան Իրանի կողքին, ինչպես բազմիցս արել ենք»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ Թուրքիան իրանական կողմի խնդրանքով, 32 լեռնագնաց փրկարարների խումբ էր ուղարկել Իրան՝ օգնելու որոնել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը կոշտ վայրէջք էր կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Բացի այդ՝ Թուրքիան ՊՆ-ն ուղարկել էր տեղական արտադրության Akıncı ԱԹՍ և Cougar ուղղաթիռ՝ գիշերային տեսանելիության հնարավորություններով, մասնակցելու որոնողական աշխատանքներին։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Akıncı անօդաչուն հայտնաբերել է ջերմության աղբյուրը, որտեղ էլ, ենթադրաբար, եղել են Իրանի նախագահին ու այլ պաշտոնյաներին տեղափոխած ուղղաթիռի բեկորները։ Այնուհետև ԱԹՍ-ն կոորդինատները փոխանցել է Իրանի իշխանություններին: