Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում՝ այն վայրում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են Նոյան տապանի մնացորդները, նոր խորհրդավոր «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել, գրում է The Mirror-ը։

Այս հայտնագործությունը կատարվել է այն բանից հետո, երբ ամերիկացի փորձագետ, դոկտոր Խոսրով Բախտարը հայտարարել է, որ գետնի խորքում հայտնաբերել է «անբնական, կանոնավոր դասավորվածությամբ կառուցվածների» մի ամբողջություն։ Նա հայտնաբերվածը նկարագրել է որպես «անոմալիա»։

«Սա իմ 40-ամյա կարիերայի ընթացքում կատարված ամենանշանակալի հայտնագործությունն է։ Ես նախկինում երբեք նման անոմալիա չեմ տեսել»,- ասել է նա։

Գիտնականը հայտնագործությունն արել է «BakhtarRadar» կոչվող գերժամանակակից ստորգետնյա սքաների միջոցով։ Այն կիրառվել է Թուրքիայում գտնվող հայտնի Դուրուփընարի երկրաբանական գոյացության տարածքում, իսկ ռադարը հնարավորություն է տալիս զտել երկրաբանական «աղմուկը», օրինակ՝ ժայռերն ու հողը։

Դոկտոր Բախտարի հայտնագործությունների թվում են նաև հսկայական ստորգետնյա միջանցքներ և խցեր, որոնք անցնում են Արարատ լեռան մոտ գտնվող 515 ոտնաչափ (մոտ 157 մետր) բարձրությամբ՝ նավակաձև բլրի միջով։

Այլ գիտնականներ, սակայն, նախկինում Դուրուփընարի գոյացությունը բնորոշել են որպես բնական երկրաբանական առանձնահատկություն։

Սակայն Բախտարը նշել է, որ եթե անոմալիաները կարևոր չլինեին, մենք ընդհանրապես չէինք հայտնաբերի դրանք։

«Այն փաստը, որ դրանք այդքան հստակ են երևացել, վկայում է այն մասին, որ դրանց հիմքում ինչ-որ բան կա։ Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ դրանք ծագում են միևնույն սկզբնական օբյեկտից։ Երբ մտանք նավակի մեջ, մենք հայտնաբերեցինք շատ ուժեղ սահմանագիծ, որը մուգ գծի տեսքով ձգվում է ամբողջ խորությամբ։ Եթե դիտարկեք ազդանշանի ուժգնությունը, ապա նշանակություն չունի, թե ինչ խորություն եք ուսումնասիրում․ դրանք բոլորը նույն ուժգնությունն ունեն»,- ասել է գիտնականը։

Նա նշել է, որ կարող են քանակապես գնահատել կրկնվող անոմալիաները, որոնք միմյանց միացնելու դեպքում միջանցքներ են ձևավորում։ Այդ պատճառով, ըստ նրա, բոլոր այդ անոմալիաները կապված են մեկ կոնկրետ օբյեկտի հետ։

Այս արդյունքները հրապարակել է Noah’s Ark Scans հետազոտական խումբը, որը կտրականապես հայտարարել է, որ այդ տարածքը «100 տոկոսով երկրաբանական ծագում չունի»։ Դոկտոր Բախտարը, սակայն, նշել է, որ ինքը շարունակում է բաց մտքով մոտենալ այն հարցին, թե իրականում ինչն է առաջացրել այդ խորհրդավոր ուրվագիծը։

Գիտնականի այս մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարության կողմից համատեղ թույլատրված միջազգային արշավախումբն ակտիվացրել է տարածքում իրականացվող դաշտային աշխատանքները։ Հետազոտողները սկսել են հորատումներ կատարել գոյացության մեջ՝ հողի և ժայռերի նմուշներ վերցնելու և դրանք լաբորատոր պայմաններում ուսումնասիրելու համար։ Սակայն երկրաբանները պնդում են, որ արտառոց պնդումները պահանջում են արտառոց ապացույցներ՝ թողնելով աշխարհին սպասել լաբորատոր հետազոտությունների արդյունքներին՝ պարզելու համար՝ արդյո՞ք դոկտոր Բախտարի խորհրդավոր «միջանցքներն» իսկապես Նոյան տապանի մնացորդներն են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի