Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ պղպեղի սփրեյ ցողել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 17:11
ԱՄՀ-ն ու Հայաստանը քննարկել են պահուստային ծրագրի երկրորդ վերանայման հարցերը
25.09.2026 | 17:03
Բրազիլիայի հավաքականը խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:53
«Եդինայա Ռոսիա»-ն նոր Պետդումայում ստացել է 450 մանդատից 349-ը․ պատերազմի 46 մասնակիցներ կլինեն խորհրդարանում
25.09.2026 | 16:50
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
25.09.2026 | 16:45
Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
25.09.2026 | 16:34
TRIPP-ը պետք է ստեղծի առանցքային առևտրային ուղի՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 16:30
Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ
25.09.2026 | 16:26
Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ պղպեղի սփրեյ ցողել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:19
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
25.09.2026 | 16:15
Իրանից գազի գնումը կհանգեցնի ՀՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների․ ՌԴ ԱԽ պաշտոնյան՝ գազի գնի մասին
25.09.2026 | 16:06
Ժողովրդագրությունն ու մարդկային կապիտալը՝ Հայաստանի զարգացման օրակարգում․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 15:55
«ԹԱՄԱՐ» բալետը՝ Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորմամբ, կներկայացվի Օպերայի և բալետի թատրոնում
25.09.2026 | 15:44
Մանասյանը Բրյուսելում բարձրացրել է ՄԻՊ-ի անկախության գործնական երաշխիքների հարցը
25.09.2026 | 15:38
Խուզարկություն՝ Աբովյանի համայնքապետարանում. կան ձերբակալվածներ
25.09.2026 | 15:35
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են կարեւորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության խորացումը
Բոլորը

Երուսաղեմում Յոմ Կիպուրի օրը հեծանիվ վարելիս Վիլյամ անունով 9-ամյա հայ տղայի վրա իսրայելցի հրեա ծայրահեղականները պղպեղի սփրեյ են ցողել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Երուսաղեմում բնակվող հայազգի լրագրող Գեղամ Բալյանը։

«Նա երաժշտություն էր լսում, երբ ահաբեկիչները սպառնալից մոտեցել են նրան և պահանջել հանել ականջակալները։ Նրանք լսել են, թե ինչպես է նա անգլերեն խոսում, և նրանցից մեկն ասել է՝ «Ոչ անգլերեն, հրեաներ» և հարձակվել նրա վրա։ Կարող եք լսել, թե ինչպես է նրա մայրը փորձում հանգստացնել նրան՝ հավաստիացնելով, որ իր կրտսեր քույրը՝ Արևը, լավ է»,- նշել է նա ու կից տեսանյութ հրապարակել։

Իսրայելական Channel 13-ի հաղորդմամբ՝ սա տղայի վրա հարձակման երկրորդ դեպքն է եղել։ Առաջին անգամ նա հոր հետ է եղել, և հայրը պաշտպանել է նրան, իսկ այս անգամ տղան մենակ է եղել։

Տղայի մայրը հեռուստաալիքին հայտնել է, որ հարձակումից հետո որդին դժվարությամբ է քնում, վախ է զգում այն մարդկանց նկատմամբ, որոնք արտաքնապես հրեա են թվում։

Channel 13-ի հաղորդմամբ՝ չնայած հարձակումն անվտանգության տեսախցիկներով արձանագրվել է, ոստիկանությունը փակել է գործը՝ առանց որևէ ձերբակալության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի