«Միջազգային քրեական դատարանի մանդատը պետք է իրականացվի անկախ և անաչառ»․ Դավիթ Կարապետյանը՝ Նյու Յորքում

Լուրեր

25.09.2026 | 14:31
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքն» ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ «որպես տարածաշրջանային կենտրոնի»
25.09.2026 | 14:22
Հայաստանի գավաթ. Հայտնի է 1/8 եզրափակիչի ժամանակացույցը
25.09.2026 | 14:10
«Զվարթնոցում» տաքսիից օգտվելիս ընտրեք միայն լիցենզավորված ծառայություններ․ Տեսչական մարմնի զգուշանումը
25.09.2026 | 14:01
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատավարությունը՝ «Սև Բերդ»-ի օտարման գործով. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 13:54
«Միջազգային քրեական դատարանի մանդատը պետք է իրականացվի անկախ և անաչառ»․ Դավիթ Կարապետյանը՝ Նյու Յորքում
25.09.2026 | 13:47
ԱԶԲ-ն նոր ֆինանսական գործիքներ է առաջարկում Հայաստանի ջրային ծրագրերի համար
25.09.2026 | 13:39
Ջասթին Գեյջին արձագանքել է Արման Ծառուկյանի հետ չեմպիոնական մենամարտին
25.09.2026 | 13:30
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը
25.09.2026 | 13:19
Իրանը Հորմուզի նեղուցը վերաբացելու ծրագիր է ներկայացրել ԱՄՆ-ին
25.09.2026 | 13:16
Սեպտեմբերի 28-ից Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրեւներ
25.09.2026 | 13:10
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
25.09.2026 | 13:00
Ովքեր և ինչպես կմասնակցեն բուժաշխատողների լիցենզավորման գործընթացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 12:49
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին
25.09.2026 | 12:38
ՌԴ ԱԹՍ-ները գրոհել են Ուկրաինան․ Զապորոժիեում հարվածի տակ է հայտնվել հիվանդանոցը
25.09.2026 | 12:20
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու»
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը։ Նա ընդգծել է դատարանի անկախ եւ անաչառ գործունեության, ինչպես նաեւ միջազգային քրեական արդարադատության համակարգի ամրապնդման կարեւորությունը։

«Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Լիխտենշտայնի և Ավստրիայի կողմից կազմակերպված Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը։

Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է աճող միջազգային արդի ճգնաժամերի համատեքստում միջազգային իրավական կառույցների արդյունավետության և վստահելիության պահպանման կարևորությունը։ Նա նշել է, որ Հայաստանն աջակցում է Միջազգային քրեական դատարանի կողմից իր մանդատի անկախ և անաչառ իրականացմանը՝ Հռոմի կանոնադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։

ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է Հռոմի կանոնադրության համակարգում Հայաստանի ներգրավվածության շրջանակներում ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Այս համատեքստում կարևորվել է տեխնիկական համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման ընդլայնումը։

Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը նախարարական ոչ պաշտոնական ցանցի անդամների, Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի և Միջազգային քրեական դատարանի հետ՝ արդյունավետ, անկախ, անաչառ և տուժողների իրավունքների վրա հիմնված միջազգային քրեական արդարադատության համակարգի ամրապնդման ուղղությամբ»,- ասված է ԱԳՄԱ-ի տարածած հաղորդագրությունում։