Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
Քաղաքականություն
24.09.2026 | 21:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ:Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին, նախագծի հնարավորություններին, գնահատվող ներդրումների ծավալներին:
Վարչապետն ընդգծել է TRIPP-ի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում փոխգործակցության հետագա քայլերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

