Ռուբինյանը ԵԺԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի եվրոպական ձգտումները
Քաղաքականություն
24.09.2026 | 18:29
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման, առաջիկա հինգ տարիների բարեփոխումների օրակարգի և համագործակցության հնարավորությունների հարցերը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ձգտումների և Եվրոպական միության հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա հինգ տարիների բարեփոխումների օրակարգին, դրա առաջնահերթություններին և նախատեսվող ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

