Ուկրաինական ԶԼՄ-ն հայտնել է Նյու Յորքում Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման մասին

Լուրեր

20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
Բոլորը

Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների ընթացքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել հինգշաբթի եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Նման պնդում է անում ուկրաինական ZN.UA-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպմանը կարող են մասնակցել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և Կիևի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները, ինչպես նաև ԱՄՆ մեկնած ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Ըստ ZN.UA-ի՝ քննարկման գլխավոր թեման լինելու է «էներգետիկ հրադադարը», «թե ինչպես են կողմերն այն մեկնաբանում» և «դրա պահպանման վերահսկողության մեխանիզմները»։

Զելենսկիի խորհրդական Դմիտրի Լիտվինն այս տեղեկության կապակցությամբ նշել է․ «Ուկրաինական պատվիրակությունն Ուկրաինա վերադարձի ճանապարհին է, իսկ ZN.UA-ն պատվիրակության կազմում աղբյուրներ չունի»։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ներկայացուցիչը, իր հերթին, եռակողմ բանակցությունների պլանավորման մասին հաղորդումները «ֆեյք» է անվանել։

Նախօրեին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Դմիտրիևը չորեքշաբթի մեկնել է ԱՄՆ՝ Ուիթքոֆի, Քուշների և Սպիտակ տան այլ ներկայացուցիչների հետ բանակցությունների համար։ Գործակալության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ նախագահի բանագնացների հետ խորհրդակցությունները շարունակությունն են սեպտեմբերին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրանց հանդիպման։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը հետաքրքրություն են ցուցաբերել սահմանափակ հրադադարի գաղափարի նկատմամբ, որը կտարածվեր հացահատիկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի