Գալուզինն ու Արսենյանը Մոսկվա-Երևան փոխգործակցությունն են քննարկել
Քաղաքականություն
24.09.2026 | 17:10
Սեպտեմբերի 24-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի համագործակցության թեմայի շուրջ։
Ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակում ռուս-հայկական կապերի հեռանկարների շուրջ հետագա առարկայական քննարկման փոխադարձ պատրաստակամությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

