Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ը զգալի ներուժ ունի տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար

Լուրեր

21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել «Բարգավաճում խաղաղության միջոցով․ ներդրումներ Անդրկասպյան առևտրային երթուղու և TRIPP-ի մեջ» միջոցառմանը։ Այն կազմակերպվել է ԱՄՆ կառավարության կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը, մասնավորապես, ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման վերաբերյալ Ադրբեջանի տեսլականը։ Նա հայտարարել է, որ տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը կարող է նպաստել տարածաշրջանում տնտեսական աճի արագացմանը, մատակարարման շղթաների կայունության բարձրացմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանը։

Միջոցառման հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել TRIPP նախագծի վրա։ Նշվում է, որ նախագիծը, որը ներկայացվում է որպես Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը, նախատեսում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ բազմամոդալ տրանսպորտային կապի ստեղծում։ Ակնկալվում է, որ նախագծի իրականացումը կնպաստի նաև տարածաշրջանային ավելի լայն կապերի զարգացմանն ու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ամրապնդմանը։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ նախագիծը չի սահմանափակվում տրանսպորտային ոլորտով և զգալի ներուժ ունի տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար։ Նա նաև նշել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում Ադրբեջանի կողմից իրականացվող նախագծերը։ Նշվել է, որ շարունակվում են ներդրումները Բաքվի նավահանգստի և Ալաթի ազատ տնտեսական գոտու շուրջ ինտեգրված տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի ստեղծման ուղղությամբ։

Բայրամովը շեշտել է թվայնացման ընդլայնման, լոգիստիկ և մաքսային ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև տարածաշրջանային գործընկերների միջև համակարգման ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում նշվել է, որ Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համակարգման ճանապարհային քարտեզները նպաստում են տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը։

Ադրբեջանի մոտեցման համաձայն՝ Անդրկասպյան երթուղու և TRIPP-ի նման տրանսպորտային փոխկապակցվածության նոր նախագծերի զարգացումը թույլ կտա ավելի սերտորեն կապել երկրներն ու շուկաները՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանային առևտրի, ներդրումների և էներգետիկ համագործակցության համար, ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի