Փաշինյանն ու Ստուբը քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական համագործակցության ընդլայնումը
Քաղաքականություն
24.09.2026 | 09:39
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը և տնտեսական համագործակցության առկա ներուժը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային գործընթացներին։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության դրական դինամիկա, որն արտացոլում է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրությունը։ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն ընդգծել են տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ առկա զգալի ներուժը: Այն իրացնելու առումով կարևորվել է համատեղ հետևողական քայլերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

