Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել նոր սերնդի միջուկային ռեակտորների վերաբերյալ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Թուրքիայի պետական միջուկային էներգետիկայի զարգացման ընկերությունը և ԱՄՆ պետական գործակալությունը  դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել՝ ուսումնասիրելու համար՝ արդյո՞ք փոքր մոդուլային ռեակտորներն ու չորրորդ սերնդի միջուկային տեխնոլոգիաները կարող են կիրառվել Թուրքիայում, փոխանցում է Turkish Minute-ը։

Համաձայնագիրը Նյու Յորքում «Թուրքական տանը» ստորագրել են Թուրքիայի միջուկային էներգիայի ընկերության (TÜNAŞ) գլխավոր տնօրեն Նեջաթի Յամաչն ու ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալության (USTDA) փոխտնօրեն Թոմաս Հարդին։ Արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Ուսումնասիրությունը կներառի ամերիկյան չորս ընկերությունների կողմից առաջարկվող փոքր մոդուլային ռեակտորների նախագծերի և ԱՄՆ ընկերությունների կողմից մշակված չորրորդ սերնդի հինգ ռեակտորային նախագծերի ուսումնասիրությունը։ Այն կանդրադառնա դրանց տեխնիկական բնութագրերին, արժեքին, լիցենզավորման կարգավիճակին, մատակարարման շղթաներին, ֆինանսավորման մոդելներին, անվտանգության պահանջներին, հնարավոր տեղակայման վայրերին ու իրավական շրջանակներին։

Ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 2 միլիոն դոլար։ ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալությունը կֆինանսավորի տեխնիկական աշխատանքների ծախսերը, որոնք, ինչպես սպասվում է, կտևեն առնվազն մեկ տարի։ Բայրաքթարը նշել է, որ համաձայնագիրը Թուրքիային հնարավորություն կտա գնահատել հաջորդ սերնդի միջուկային տեխնոլոգիաների տեխնիկական, տնտեսական և կարգավորող ասպեկտները։ Նա նախագիծը կապել է մինչև 2053 թվականը զուտ զրոյական արտանետումների հասնելու, էներգետիկ խառնուրդը դիվերսիֆիկացնելու և ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու՝ Թուրքիայի նպատակների հետ։

Թուրքիան հարավային Մերսին նահանգում՝ Աքքույուում, կառուցում է իր առաջին ատոմակայանը։ Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» միջուկային ընկերությանն է պատկանում նախագիծը, որն էլ իրականացնում է չորս ռեակտորից բաղկացած համալիրի շինարարությունը։ Թուրքիայի կառավարությունը նպատակ ունի առաջին էլեկտրաէներգիան այստեղից ստանալ մինչև 2026 թվականի վերջը։ «Ռոսատոմն» ակնկալում է այս տարի սկսել գործարկման աշխատանքները, իսկ կոմերցիոն շահագործումը՝ 2027 թվականին։

Թուրքիան նաև նախատեսում է խոշոր ատոմակայաններ կառուցել հյուսիսում՝ Սինոփի նահանգում, և երկրի հյուսիս-արևմուտքում՝ Թրակիայի տարածաշրջանում։ Կառավարությունը յուրաքանչյուր վայրում նախատեսում է կառուցել չորս ռեակտոր, սակայն դեռևս չի ընտրել գործընկերներին կամ ռեակտորների տեխնոլոգիաները։

Նոր ուսումնասիրությունը կքննարկի սովորական ռեակտորների ավելի փոքր այլընտրանքները։ Դրամաշնորհի տրամադրումը չի նշանակում, որ քննարկվող նախագծերից որևէ մեկը գնելու կամ կառուցելու վերաբերյալ որոշում է կայացվել։

Այս համաձայնագիրը հաջորդում է ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ հուշագրին, որը Թուրքիան և ԱՄՆ-ը ստորագրել են 2025 թվականի սեպտեմբերի 25-ին։ Այն Սպիտակ տանը ստորագրել էին Բայրաքթարը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Հուշագիրը նպատակ ունի աջակցել թուրքական և ամերիկյան ընկերությունների միջև հնարավոր գործընկերություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի