Ինչ է ենթադրում է ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև ստորագրված համաձայնագիրը․ մանրամասներ

Լուրեր

14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դանիայի ԱԳՆ-ն հրապարակել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի ամբողջական տեքստը, որը  սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում ստորագրել են Սկանդինավյան թագավորությունը, Դանիայի ինքնավար տարածքի կառավարությունը և ԱՄՆ կառավարությունը։ Այս մասին ասվում է DW-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Դանիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ կողմերն աջակցում են Արկտիկայում ՆԱՏՕ-ի ակտիվության ընդլայնմանը, «այդ թվում՝ պլանավորմանը, ներկայությանը, զորավարժությունների անցկացմանը և հետախուզական տվյալների համատեղ հավաքագրմանը»։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ին թույլատրվում է Գրենլանդիայում գտնվող Պիտուֆֆիկի օդատիեզերական ռազմաբազան «արդիականացնել և ընդլայնել գործունեությունը», ինչպես նաև Նարսարսուաք բնակավայրում և Մեսթերսվիգի ռազմական հենակետում ստեղծել լրացուցիչ «պաշտպանական տարածք»՝ «կողմերի համաձայնեցրած պայմաններին և տեխնիկական մանրամասներին համապատասխան»։

«Միացյալ Նահանգները կարող է Գրենլանդիայում ստեղծել լրացուցիչ պաշտպանական տարածքներ և ընդլայնել իր ռազմական գործողությունները կամ ամրապնդել ռազմական օբյեկտները։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է որոշել նոր պաշտպանական տարածքի ստեղծման անհրաժեշտությունը՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի տարածքը, Գրենլանդիան և ամերիկյան մայրցամաքը պաշտպանելու նպատակով»,- նշվում է համաձայնագրում։

Փաստաթղթին համապատասխան՝ ամերիկյան ինքնաթիռները կարող են թռչել Գրենլանդիայի ամբողջ տարածքով և վայրէջք կատարել այնտեղ, այդ թվում՝ տարածքային ջրերում, իսկ ԱՄՆ պետական նավերը կարող են ստորջրյա ճանապարհով մուտք գործել Գրենլանդիայի տարածքային ջրեր և տեղաշարժվել այնտեղ՝ առանց որևէ սահմանափակման՝ բացառությամբ համաձայնագրի կողմերի կողմից սահմանված սահմանափակումների։ Միաժամանակ, ստորագրող կողմերը պարտավորվել են համագործակցել Գրենլանդիայում լրտեսությանը հակազդելու նպատակով։

Նշվում է, որ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրն անժամկետ է, այն կարող է փոփոխվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ 1951 թվականի Պաշտպանության համաձայնագրի XIII հոդվածին համապատասխան։ Եթե ապագայում Գրենլանդիան անկախություն ձեռք բերի, փաստաթուղթը Դանիայի և Գրենլանդիայի կառավարություններին պարտավորեցնում է երաշխավորել, որ կղզին կհամաձայնի պահպանել կամ ստանալ ՆԱՏՕ-ի անդամակցությունը և կկատարի ներկայիս համաձայնագրի ստորագրման ժամանակ Դանիայի ստանձնած բոլոր պարտավորությունները։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը, մեկնաբանելով Գրենլանդիայի վերաբերյալ Դանիայի և ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է առանցքային դեր խաղա Արկտիկայի տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, ուստի անհրաժեշտ է, որ այն շարունակի մնալ ուժեղ կազմակերպություն։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է փաստաթղթի ստորագրումը։

«Մենք գիտենք, որ այն սպառնալիքները, որոնց բախվում ենք, ինչպես նաև Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ամրապնդումn առանցքային նշանակություն ունեն ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հյուսիսային Ամերիկայի համար։ Այս համաձայնագիրը, ինչպես նաև այս կարևոր տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում ՆԱՏՕ-ի դերի ուժեղացումն ամրապնդում են մեր հավաքական անվտանգությունը և օգնում բոլորիս համար ստեղծել ավելի անվտանգ ու կայուն ապագա»,- գրել է նա X-ում։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես ողջունել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։

«Այս համաձայնագիրն ամրապնդում է ՆԱՏՕ-ի շրջանակում մեր անդրատլանտյան գործընկերությունը և նպաստում Հեռավոր Հյուսիսի անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ «Գերմանիայի գործընկերները կարող են նաև հետագայում հույս դնել այս նպատակներին հասնելու հարցում Բեռլինի աջակցության վրա»։

Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ

Գրենլանդիա կղզին գտնվում է Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ, սակայն Դանիայի ինքնավար տարածքն է։ Դեռ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գրենլանդիան գնելու մտադրության մասին։ ԱՄՆ-ում բարձրագույն պետական պաշտոնին վերադառնալուց հետո նա սկսեց ճնշում գործադրել Դանիայի և  եվրոպական դաշնակիցների վրա՝ պահանջելով Գրենլանդիան փոխանցել Վաշինգտոնի վերահսկողությանը։

ԱՄՆ նախագահն իր հավակնությունները հիմնավորում էր ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգությունն ապահովելու ցանկությամբ։ Միաժամանակ, նրա մերձավոր շրջապատի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ կղզին հարուստ է հազվագյուտ հողային տարրերով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի