ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի առևտրի կենտրոնին․ Կիևում հարձակման են ենթարկվել պահեստներ և բենզալցակայաններ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի 22-ի երեկոյան հարվածել են Զապորոժիեի «Ամստոր» առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Տուժածները 37 և 39 տարեկան են, գրում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ խոշոր հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է 6,000 քառակուսի մետր տարածք։

«Հրդեհաշիջման աշխատանքը ստիպված ենք եղել իրականացնել ծայրահեղ բարդ պայմաններում․ կրկնակի հարձակումների վտանգի պատճառով աշխատանքները պարբերաբար դադարեցվել են, որպեսզի փրկարարները կարողանան հեռանալ ապաստարան։ Դեպքի վայրում աշխատել են բոլոր արտակարգ ծառայությունները»,- հայտնել են գերատեսչությունից։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ առավոտյան հարձակման հետևանքով Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքերի միջև գտնվող տարածքում, բացի այդ, տրանսպորտային ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։ Գոլոսիևսկի շրջանում հարձակման է ենթարկվել բենզալցակայան, ինչպես նաև հրդեհ է բռնկվել պահեստներում։ Դարնիցկի շրջանում հարձակման է ենթարկվել տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ և բենզալցակայան։ Տուժել է երեք մարդ։

Կիևի մարզում երեք մարդ է տուժել, վնասվել է 18 օբյեկտ, որոնցից 14-ը՝ Բուչայի շրջանում, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Վնասվել է ութ տուն, պահեստային, արտադրական-պահեստային և վարչական տարածքներ, կոմունալ ձեռնարկության տարածք, վարչական շենք, ենթակառուցվածքի օբյեկտ, երկու մարդատար ավտոմեքենա, ձեռնարկություն և ենթակառուցվածքի ևս մեկ օբյեկտ։

Իզյումում կառավարվող ավիառումբերի հարվածների հետևանքով ութ մարդ է տուժել։ Սումի քաղաքին գիշերը հարված է հասցվել  հեռահար հարվածային միջոցներով։ Վնասվել է երկու մասնավոր տուն և քաղաքացիական ենթակառուցվածքի երկու օբյեկտ։ Տուժել է առնվազն մեկ մարդ։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի լույս 23-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 161 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից 119-ը խոցվել են։ Բացի այդ, խոցվել է «Բանդերոլ»/«Դան-T» տեսակի երեք անօդաչու-հրթիռ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ Կիևում և Կիևի մարզում հարվածել  են անօդաչու թռչող սարքերի արտադրության համար նախատեսված նյութերի պահեստի և «Տուկանս» ձեռնարկությանը, Օդեսայում՝ երեք լոգիստիկ կենտրոնի, իսկ Օդեսայի մարզի Միրնոյե գյուղում՝ անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների պահեստի, ինչպես նաև Սև ծովում՝ բեռնատար նավի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի