Արաղչին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահի բանագնացների հետ

Լուրեր

20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ և ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ Թեհրանի պայմանները։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները, փոխանցում է France 24-ը։ 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ Իրանի կողմից՝ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Հանդիպումը տեղի է ունեցել Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։

Իրանի պետական IRIB գործակալության հաղորդմամբ՝ Արաղչին Ուիթկոֆին հայտնել է, որ Թեհրանի պահանջները ներառում են «[ԱՄՆ-ի կողմից սահմանված] ծովային շրջափակման անհապաղ վերացումը, սառեցված իրանական ակտիվների գումարների արագ վճարումը և բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը»։

Ուիթկոֆը հաստատել է իրանական կողմի հետ հանդիպումը միջնորդների միջոցով։

«Այսօր՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, միջնորդների միջոցով երկարատև բանակցություններ ենք վարել Իրանի պատվիրակության հետ։ Միջնորդներն ամբողջ օրվա ընթացքում փոխանցումներ են կատարել երկու կողմերի միջև։ Նրանք հաջողությամբ ավարտել են քննարկումների հերթական փուլը, որը, ինչպես հույս ունենք, կառուցողական և խոստումնալից կլինի։ Միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը»,- նշել է նա X-ի իր միկրոբլոգում։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնության հասնելու համար «մեծ առաջընթացի հնարավորություն» կա։ Նա նշել է, որ իր թիմի անդամները Նյու Յորքում շուրջ երեք ժամ հանդիպել են Իրանի պատվիրակության հետ ու քննարկումները բնութագրել որպես «շատ լավ» և «շատ արդյունավետ»՝ հավելելով, որ մոտ ապագայում նախատեսվում է ևս մեկ հանդիպում։

Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել էր, որ Իրանը կանգնած է կոշտ ընտրության առջև՝ «ոչնչացման» և մեծության հասնելու հնարավորության միջև՝ նշելով, որ կարող է «ոչնչացնել Իսլամական  Հանրապետությունը», եթե գործարք ձեռք չբերվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի