Հայտնի է, թե որ նախարարություններն են իրար միանալու. Նիկոլ Փաշինյանի կաբինետում խուճապ է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունում արդեն կա այն նախագծի նախնական տարբերակը, որով պետք է փոփոխություններ լինեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որն էլ ենթադրում է  նախարարությունների թվի կրճատում:

Այսպիսով. մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միավորվելու են գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները:

Երկրորդ բլոկով միավորվելու են մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ու կրթության և գիտության նախարարությունները:

Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններն իրար հետ են միավորվելու, այս պահին քննարկումների արդյունքում էլ նախատեսված է սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների միավորումը: Հավանական է, որ սփյուռքի նախարարությունը կդառնա ԱԳՆ-ի մի բաժին կամ վարչություն:

Այս հաշվարկներով՝ առկա 17 նախարարությունների թիվը նվազում է՝ դառնալով 11:

Կառավարության աշխատակազմից այս տեղեկությունների վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ պաշտոնապես հայտարարելու համար որևէ բան չունեն, նախագիծը դեռ պատրաստ չէ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս նախարարությունների կրճատմանն անդրադարձել էր և ասել. «Չեմ ուզում թաքցնել. մենք ոչ թե խնդիր ունենք կրճատելու, այլ խնդիր ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու: Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան մենք օբյեկտիվորեն ունենք դրա անհրաժեշտությունը: Այո՛, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի»:

Տեղեկացանք նաև, որ նախարարությունների կրճատման այս գաղափարը խուճապի է մատնել որոշ պաշտոնյաների: Մասնավորապես, ոմանք գիտեն, որ իրենք այլևս չեն լինելու գործադիրում, իսկ մի մասն էլ, որ համեմատաբար լավ է աշխատել այս 6-7 ամիսների ընթացքում, ցանկանում է ամրապնդվել կառավարությունում: Պատճառն այն է, որ նախարարությունների միավորմամբ կառույցներն ավելի ազդեցիկ են դառնում, ինչպես նաև բյուջեն է եռապատկվում:

 

Հայկ Վարդանյան