Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Լուրեր

04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և մաքսատուրքերի կիրառման հնարավորություններն ընդլայնող օրենքը, որը հայտնի է որպես «դժոխային պատժամիջոցների» օրենք։

 Օրինագիծը մշակել և առաջ էր մղում այժմ մահացած հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։

Ստորագրված օրինագիծը ԱՄՆ նախագահի համար հնարավորություն է ստեղծում 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաև այն հինգ երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել էներգետիկ պատժամիջոցները։

«Միաժամանակ, փաստաթղթում բացառություններ են նախատեսված այն երկրների համար, որոնք Ռուսաստանից ստանում են իրենց սպառած բնական գազի 15 տոկոսից պակասը և քայլեր են ձեռնարկում այդ ներմուծումը կրճատելու ուղղությամբ»,- գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օրինագիծը նախատեսում է նաև պատժամիջոցներ ռուս պաշտոնյաների, բանկերի, գործարարների և «ստվերային նավատորմի» նկատմամբ։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին․ դրանց գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին Գրեհեմի օրենքի համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Գրեհեմի պատժամիջոցների մասին օրենքը ստորագրելու համար։

«Շնորհակալ եմ նախագահ Թրամփին այս չափազանց կարևոր օրենքը ստորագրելու համար։ Շնորհակալ եմ բոլոր սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին, ովքեր աջակցեցին դրան»,- գրել է Զելենսկին իր Telegram-յան ալիքում՝ ընդգծելով Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու կարևորությունը՝ պատերազմին վերջ տալու նպատակով։

«Սենատոր Գրեհեմը ոչ մի պահ չի կասկածել, որ Ամերիկան բավականաչափ ուժ ունի բռնապետերի դեմ պայքարելու և արդյունքի հասնելու համար, եթե գործի ՃԻՇՏ»,- իր գրառման մեջ հիշեցրել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի