Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Հասարակություն
18.09.2026 | 14:59Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը:
Նախագահող դատավորը կրկին Սերժ Ռուշանյանն է:
Հիշեցնենք, որ դատավոր Սերժ Ռուշանյանը դատական նիստի ընթացքում բարձրացրել էր գործի տարածքային ընդդատության հարցը, ինչի հիմքով որոշում էր կայացրել գործն ուղարկել Երևանի քրեական դատարան:
Գործը Երևանում մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, որը, համաձայն չլինելով տարածքային ընդդատության հետ, դիմել էր Վճռաբեկ դատարան: Վճռաբեկն էլ որոշել էր գործը կրկին վերադարձնել Արմավիրի մարզ՝ Սերժ Ռուշանյանին վարույթ:
Կաթողիկոսն ու 6 եպիսկապոսները մեղադրվում են դատական ակտ չկատարելու համար, որը դրսևորվել է դատարանի կողմից սահմանված արգելքի պայմաններում Արման Սարոյանին կարգալույծ անելով: Մինչդեռ կաթողիկոսը դիրքորոշում է հայտնել, որ իրենց նկատմամբ սկսված դատական գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի, պետությունը ցանկանում է միջամտել եկեղեցու գործերին:
Արաքս Մամուլյան

