Գրավի գումարը ստանամ 1 միլիոնը կտամ, որ դատարանի աթոռները վերանորոգեք. Յուրի Խաչատուրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀԱՊԿ նախկին գխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօրվա դատական նիստին դատավորին պատմեց, թե ինչպես են իրենց 2018-ին հրավիրել ՀՔԾ ու ձերբակալել։

Խաչատուրովի խոսքով՝ ինքը Մոսկվայում է եղել, երբ քննիչ Հրաչյա Մուշեղյանը զանգահարել ու ասել է, որ որպես վկա անհրաժեշտություն կա ներկայանալու: Անմիջապես ինքնաթիռի տոմս է գնել ու եկել: Երբ գնացել էր ՀՔԾ, Հրաչյա Մուշեղյանը իրեն ժպիտով ու ջերմ էր դիմավորել, ապա իր համար անակնկալ կերպով հայտնել, որ նա մեղադրյալ է ներգրավվում գործում: Ապա ներկայացվել է իրեն կալանավորելու միջնորդություն:

Խաչատուրովի ընկալմամբ՝ իրեն ենթադրաբար չեն կալանավորել այն պատճառով, որ չեն ցանկացել Մոսկվայի հետ կտրուկ փչացնել հարաբերությունները, որից հետո իրեն ազատել են 5 միլիոն դրամ գրավի դիմաց:

Խաչատուրովը հայտնեց որ մինչև այժմ գրավի գումարը իրեն չեն վերադարձրել՝ թեև այն ենթակա էր վերադարձման ու կես կատակ-կես լուրջ դատարանին դիմելով՝ ասաց. «Գրավի գումարը ստանամ, 1 միլիոնը կտամ, որ դատարանի աթոռները վերանորոգեք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան