Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Լուրեր

04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։

Այս մասին Factor.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հենրիկ Աբրահամյանը տարբեր տարիներին ղեկավարել է Արտաշատի գինու գործարանը, ապա 1999-2008 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։

Նրա անունը կապվել է մի շարք բիզնեսների հետ՝ գինու արտադրություն, շինանյութերի արտադրություն, ձկնաբուծություն։ Մասնավորապես՝ «Արտաշատ Վինկոն», «Ջաս-Բետոն Շին», «Մերի Ֆիշ» ընկերությունների հետ։

2018 թվականին Մխչյանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի գործով Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել էր։ 2022 թվականին դատարանը նրան մեղավոր է ճանաչել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, դատապարտել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ նա ազատվել էր պատիժը կրելուց։

Հովիկ Աբրահամյանին և նրա որդուն առնչվող քրեական գործերը

Նշենք, որ այժմ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը քննվում է դատարան։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեջ։

Նրա որդին՝ Արտաշատի նախկին քաղաքապետ և նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, 2026 թվականի օգոստոսին ձերբակալվել և կալանավորվել է։ Քննչական մարմինը նրան մեղադրում է 2023 թվականի ապրիլին Երևանում Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու համար։

Բացի այդ, ՀՀ նախկին վարչապետն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատախազությունը պահանջել է Հովիկ Աբրահամյանից և մերձավորներից բռնագանձել 59 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 20 ընկերություններում և շուրջ 26 մլրդ դրամի գույք/միջոցներ։

Բացի այդ, առանձին գործով դատարանը 2026-ի հունվարին անվավեր է ճանաչել Մխչյանի 8.9 հա հողամասի օտարման շղթան, որտեղ սկզբում հողամասը վաճառվել էր Արգամ Աբրահամյանին, իսկ հետո նա այն նվիրել էր Հովիկ Աբրահամյանին։

Եվգենյա Համբարձումյան