Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն

Լուրեր

25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Կարսից պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Կարսի Աքյաքա շրջանի Շահնալար գյուղ։ Հին կամրջի վայրում նա հայտարարել է, որ իր նախնիները պայթեցրել են այն 1920 թվականին՝ Կարսի գրավման ժամանակ, և կոչ է արել վերաբացել Հայաստանի հետ սահմանը, գրում է Agos-ը։

«106 տարի անց, որպես Կարսից խորհրդարանի անդամ, ես պահանջում եմ բացել Հայաստանի հետ սահմանն այս կամրջով։ 106 տարի առաջ մենք այստեղ նահատակներ կորցրեցինք։ Այսօր, այդ ցավերի փոխարեն, մենք առաջնահերթություն ենք տալիս մեր ժողովրդի խաղաղությանը և բարեկեցությանը»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին՝ թուրք պատգամավորն ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի հետ կապված խնդիրները վերածվեն երկարատև խաղաղության, վերաբացվի Հայաստանի հետ սահմանը և սկսվի առևտուրն այս երթուղով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի