Գագիկ Մարտիրոսյանը ուրանի հա՞նք է շահագործելու. նա կտրականապես հերքում է. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքների տարածքում բազմամետաղային հանքավայրի շահագործման վերաբերյալ բազմաթիվ աղմկոտ պատմություններ են եղել:

Անցյալ տարվա մայիսին ու դեկտեմբերին երկու գյուղերի բնակիչները ստորագրահավաքներ կազմակերպելուց հետո մեծ հավաքներ կազմակերպեցին, որպեսզի արգելեն հանքավայրերի շահագործումը:

Երկրի իշխանություններին ուղղված նամակներում նրանք նշում են, որ շահագործման դեպքում կոչնչանան Վերնաշենի 80 հա ջրովի հողերը՝ ծիրանի, խաղողի, խնձորի այգիներով: Խմելու ջրից կզրկվեն Վերնաշեն ու Գլաձոր գյուղերը, կոչնչանան 12 հա խաղողի այգիները, այդ տարածքում 120 տնտեսություն սեփականաշնորհված հողեր ունեն, որոնցից մարդիկ կզրկվեն, կաղտոտվեն Հերհեր, Արփա գետերը, Մալիշկա վտակը: Նշվում է, որ այս տարածքում հանքը շահագործվել է 1951–63 թթ. և փակվել: Ովքեր աշխատել են այն ժամանակ, բոլորը մահացել են թոքի քաղցկեղից:

Հիշյալ հանքավայրի շահագործումը փորձում է կատարել «Վայկ մետալ» ընկերությունը, որի սեփականատերը Արամ Օսիկյանն է, տնօրենը՝ իր փեսան՝ Արթուր Տեր–Սիմոնյանը, ով Կառավարության վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր–Սիմոնյանի որդին է:

Բայց, ահա, օրերս նոր տագնապ է հնչեցվել Գլաձորում և Վերնաշենում: Բնակիչների պնդմամբ, այս անգամ էլ գործին միջամտում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Անհանգիստ են, որովհետև համարում են, որ Մարտիրոսյանն այնքան թափով մարդ է, որ եթե իսկապես ուզում է ուրանի հանքերը բացել՝ կբացի: Ժամանակին՝ 2010–ին, նա ուսումնասիրություններ է կատարել այստեղ, և ըստ գլաձորցիների, ոչինչ չհայտնաբերելով, փակել է իր ընկերությունը և դադարեցրել ուսումնասիրությունները:

Մենք զանգահարեցինք Գ. Մարտիրոսյանին՝ ճշտելու լուրը, օգնականը խոստացավ փոխանցել մեր հարցը, երբ Մարտիրոսյանն ազատվի խորհրդակցությունից: Երեկոյան զանգահարեց օգնականը և հայտնեց, որ Գագիկ Մարտիրոսյանը կտրականապես հերքում է և շատ զարմացած է այդ լուրից:

Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: