Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում ընթացող «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնի ամենամյա «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2026» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենն անդրադարձավ Հայաստանի անվտանգային համակարգի բարեփոխումներին, ֆիննական մոդելի կիրառմանը, Եվրոպական Միության աջակցությանն ու համապարփակ անվտանգության հայեցակարգին։

Դեսպանն իր խոսքում նշեց, որ Ֆինլանդիան ի սկզբանե գործընկերություն է հաստատել համաժողովի հետ՝ հավատալով Հայաստանի կարողությանը՝ բարեփոխելու սեփական անվտանգային լուծումները։

«Այս տարվա ընթացքում ֆինն փորձագետները՝ ԵՄ ֆինանսավորմամբ, աջակցել են Անվտանգության խորհրդի աշխատակազմին՝ Հայաստանի համար համապարփակ պաշտպանական և անվտանգային համակարգ ձևավորելու գործում»,- հայտարարեց Կիրստի Նարինենը։

Դեսպանի ընդգծմամբ՝ ֆիննական մոդելը եվրոպական առաջատարն է ամբողջ հասարակությանը անվտանգային գործընթացներում ներգրավելու առումով։

Կիրստի Նարինենը շեշտեց, որ համապարփակ անվտանգությունը ենթադրում է հասարակության կենսական գործառույթների պաշտպանություն՝ ժողովրդավարական ինստիտուտների, պետական մարմինների, բիզնեսի, ՀԿ-ների և քաղաքացիների հորիզոնական համագործակցության միջոցով։

«Կանխատեսելիությունն ու կայունությունը պահանջում են լավ գործող ինստիտուտներ, բայց հատկապես՝ ժողովրդավարության, հիմնարար ազատությունների հարգման և ակտիվ քաղաքացիական հասարակության վրա հիմնված հասարակական հավասարակշռություն։ Առանց սրանց անվտանգությունը համապարփակ չէ, կայուն չէ և կանխատեսելի չէ»,- ընդգծեց դեսպանը։

Նա նաև հավելեց, որ դիմակայուն և լավ գործող հասարակությունը խրախուսում է ներդրումները, միջազգային համագործակցությունն ու տնտեսական աճը։

Անդրադառնալով ԵՄ աջակցությանը՝ Ֆինլանդիայի դեսպանը նշեց, որ յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, և այս գործընթացը չի կարող լինել մեխանիկական պատճենում։
«Սա ազգային ուժեղ կողմերը, կարիքներն ու խոցելիությունները սահմանելու մասին է։ Կարևոր է լինել մտավոր առումով ազնիվ և քարտեզագրել խոցելիությունները, քանի որ հակառակորդներն արդեն անում են դա»,- նշեց Նարինենը։

Խոսքի եզրափակիչ հատվածում դեսպանը կարևորել է ռազմավարական ծրագրերից դեպի գործնական քայլեր անցումը՝ շեշտելով. «Մեզ անհրաժեշտ են պատասխանատու առաջնորդներ, ովքեր ցանկություն և կարողություն ունեն ստեղծելու ռազմավարություններ, բայց առավել ևս՝ ռազմավարություններից անցնելու գործողությունների»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան