Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն իր ելույթում գնահատականներ հնչեցրեց իշխող մեծամասնության հասցեին՝ «Քաղաքացիական պայմանագրին» մեղադրելով քաղաքական սադիզմի և մազոխիզմի մեջ։

«Մինչև 2026 թվականի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զբաղված էր քաղաքական սադիզմով։ Խոստացել էին, որ հաշվի կնստեն ժողովրդի կարծիքի հետ, բայց արեցին այնպես, որ շատ մեծ աղետ բերեցին, շատ զոհեր ունեցանք ու աններելի կորուստներ։ Իսկ 2026 թվականի ընտրություններից հետո այս նույն իշխանությունը զբաղված է քաղաքական մազոխիզմով։ Հաճույք է ստանում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց ու մի ամբողջ ադրբեջանական խոսույթ գեներացնելուց»,- հայտարարեց Դավթյանը։

Պատգամավորը հիշեցրեց 2022 թվականի Պրահայի հայտարարությունը, որով, ըստ նրա, ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, ինչը հանգեցրեց էթնիկ զտման, ինչպես նաև 2024 թվականին Տավուշից տարածքների հանձնումը։

Ամբիոնից ցուցադրելով 1930-ական թվականների քարտեզները՝ Դավթյանը պնդեց, որ դրանցում ո՛չ Տավուշում կան ադրբեջանական անկլավներ, ո՛չ էլ Տիգրանաշենն է ադրբեջանական տարածք։

«1932 թվականի քարտեզում ո՛չ Տավուշում անկլավներ կան, ո՛չ էլ Տիգրանաշենն է ադրբեջանական տարածք, ինչպես ձեր քաղաքական առաջնորդն է շեշտում։ Դուք ընտրվել եք որպես Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ, ինչո՞ւ չեք պաշտպանում հայ ժողովրդի պետական և ազգային շահը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան