Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
Բոլորը

Ազգային ժողովում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հայտարարություններին, նշեց, որ ընդդիմությունն իշխանությանն է վերագրում մտքեր, որոնք երբեք չեն հնչել, ապա սկսում դրանց շուրջ տեսություններ կառուցել։

«Պարոն Ֆարմանյանը երեկ ասում էր՝ «Ասում եք՝ թող գազը թանկանա, ո՞ւմ էրեխեքի հաշվին պիտի թանկանա»: Ոչ մեկը չի ասել մեզնից՝ գազը թող թանկանա: Այստեղ միակ քաղաքական ուժը, որ ուզում է գազը թանկանա, դուք եք, որովհետև դուք ուզում եք գազը թանկանա, դուք ուզում եք սանկցիաները ավելանան, որ վատ լինի, որովհետև «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով եք առաջնորդվում: Դրա համար ձեր մեջ մարդիկ կան, որ ամենօրյա ռեժիմով անոնս են անում հնարավոր վատ բաները», –  ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով բարձրացնելուն՝ Թունյանը հորդորեց տնտեսական գործընթացները շահարկելու փոխարեն ամբողջական մեջբերումներ անել։

«ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացրել է, քանի որ առկա է պահանջարկով պայմանավորված գնաճ: Իսկ դա նշանակում է, որ մարդկանց մոտ գումարն ավելացել է, սկսել են ավելի շատ գնումներ կատարել, ինչն էլ պահանջարկ է ձևավորել: Եթե մարդկանց մոտ գումարն ավելացել է, բա ինչպե՞ս եք պնդում, թե ժողովուրդը կատաստրոֆիկ վիճակում է»․- ասաց Թունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան