Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
Քաղաքականություն
15.09.2026 | 17:29
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ընդհանուր 17 մլն 602,76 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։
Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,08%-ը։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը արտասահմանյան երկրների հետ կազմել է 33 մլրդ 238,39 մլն դոլար։

