Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Գյումրիում իշխանափոխության անհրաժեշտություն կա։ Նրա խոսքով՝ Գյումրիում ոչ թե պարզապես վատ կառավարում է, այլ՝ անիշխանություն։

«Ես կարծում եմ, որ այն իրավիճակը, որը կա Գյումրիում՝ ահագնացող է։ Գյումրիում ունենք անիշխանություն, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր այս պահի դրությամբ փաստացիորեն քաղաքն են կառավարում, այդ կառավարումը ձախողել են, և կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները հրամայական են, բայց բնականաբար՝ բացառապես օրինական եղանակով»,- նշեց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ առաջիկայում ՏԻՄ հերթական ընտրություններ են նախատեսվում մի շարք համայնքներում, և անհրաժեշտ է իրավական եղանակ գտնել Գյումրիի հարցի հանգուցալուծման համար:

ՔՊ-ական պատգամավորը չմեկնաբանեց Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը: «Ցանկացած մեկնաբանություն, որը ես կարող եմ այս պահին տալ, կարող է դիտվել քաղաքական ճնշում»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ եթե վարչապետը քաղաքական գնահատական կամ կարծիք է հայտնում, դա դեռ չի նշանակում, որ նա միջամտում է քրեական գործընթացներին։ «Առհասարակ երկրի վարչապետը չի միջամտում քրեական գործերին, կարող է հնչեցնել քաղաքական խոսք, քաղաքական գնահատական կամ կարծիք, բայց գործընթացները գնում են իրավական եղանակով»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձել էր ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին` նշելով, որ ՔՊ-ում հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ չեն լարվել նրա կողմից ՔՊ վարչությունում հնչեցրած ինքնաքննադատության պատճառով, ինչպես պնդել էր Սարգսյանը, այլ նրա հետ կապված բացահայտումների հետևանքով։

Հայկ Սարգսյանը հարցազրույցում պատմել էր, որ ՔՊ վարչության անդամ եղած ժամանակ կուսակցության ներսում ինքնաքննադատությամբ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով, մասնավորապես, Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների թեման։ Նրա խոսքով՝ դրանից հետո իր հարաբերությունները կուսակիցների հետ լարվել են, իսկ ՔՊ-ում ինքնաքննադատության ինստիտուտն այլևս չի գործում։

Փաշինյանն այս պնդումներին այսպես պատասխանեց։ «Նախ՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, և ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ կուլտուրա լինի, և Հայաստանում այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ո՞վ, ով որ մեղավոր է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Հայկ Սարգսյանին ճանաչում է դեռ մանկուց, սակայն նրա ներկայիս դիրքորոշումն անվանեց «անազնիվ»։

«Այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ խնդիրներ են առաջացել նաև ավազի հանքերի ապօրինի շահագործման, ինչպես նաև Սարգսյանի օգնականի կողմից ապօրինի պետհամարանիշներով և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքերի պատճառով։

«Երբ որ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը պնդեց, որ հակասությունների հիմնական պատճառներից մեկն էլ Հայկ Սարգսյանի՝ օլիգարխ դառնալու հավակնություններն են եղել։ «Լարվածությունը առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը»,- ասաց նա։

Փաշինյանը նաև պնդեց, որ Սարգսյանի կողմից բնապահպանական ոլորտում բարձրացված հարցերի ֆոնին հենց նա է ապօրինի գործունեություն ծավալել Սևանի ափին։ «Այդ հայտարարությունն անողը ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ իմ անունը շահարկելով և իշխանության մեջ լինելով»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրել էր նաև, որ Հայկ Սարգսյանին կուսակցության վարչության նիստում խիստ նկատողություն է հայտարարվել, և նա նախընտրական ցուցակում չի ընդգրկվել։

Նշենք, որ Factor TV-ն փորձել է պարզաբանումներ ստանալ Սարգսյանից, սակայն նա անպատասխան է թողել մեր հաղորդագրություններն ու հեռախոսազանգերը:

Քննչական կոմիտեն չի մեկնաբանում քրեական վարույթի մասին հայտարարությունները:

Հավելենք, որ Փաշինյանի հայտարարություններից հետո Հայկ Սարգսյանը մասնակցել է շաբաթ օրը Սևանում կայացած ՔՊ քաղաքական ժողովին:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան