«Ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են». Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրիում հարգանքի տուրք մատուցեc երկրաշարժի զոհերի հիշատակին ու հանդես եկավ ելույթով:

«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի մեծ երկրաշարժը, որի էպիկենտրոնը Նալբանդ, այժմ՝ Շիրակամուտ գյուղում էր: Երկրաշարժն ուներ 9-11 բալ ուժգնություն, աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթևան մնաց շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հանրային նշանակության և տնտեսական նշանակության հարյուրավոր, հազարավոր շինություններ: Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին: Աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և ընդհանրապես հոգեբանական և բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար: Բայց, այնուամենայնիվ, այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ և աշխարհի հարյուր հազարավոր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա: Թերևս ամենավառ օրինակը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի օրինակն է, ով երկրաշարժից հետո անմիջապես արձագանքեց, այցելեց աղետի գոտի և այդ այցելությունից հետո կրկնակի, եռակի անգամ կապված եղավ հայրենիքին, և դա շարունակվեց մինչև նրա կյանքի վերջը»,- ասաց Փաշինյանը: